Ի՞նչ պայմաններում է այդ աշխարհահռչակ սելֆին եղել. պատգամավորը՝ վարչապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.02.2026 | 19:33
Մարտի 1-ից բանկային քարտերով վճարումների միջնորդավճարները գրեթե կկիսվեն. ԿԲ
03.02.2026 | 19:20
ՌԴ-ն նախատեսում է խստացնել արտերկիր կանխիկ ռուբլու արտահանման կանոնակարգերը
03.02.2026 | 19:11
Արարատ Միրզոյանը ԵԽ հանձնակատարի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղության և հումանիտար հարցեր
03.02.2026 | 19:05
ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու խոշտանգման տեսանյութը
03.02.2026 | 19:00
Լավրովի խոսքը բացահայտեց՝ ՌԴ-ն դե ֆակտո չի ճանաչում ՀՀ-ի անկախությունը․ Կրեմլը կայսերապաշտ մտածելակերպ ունի․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:54
«Մեքենան ընկավ փոսը, շուռ եկավ». Արին Բերդի փողոցի «խրամատները». ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:45
Գրամը՝ 60 հազար․ ինչ է կատարվում Երևանի ոսկու շուկայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 18:40
Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը
03.02.2026 | 18:35
Ադրբեջանի և ԱՄԷ նախագահները հետևել են Աբու Դաբիում անցկացվող համատեղ զորավարժություններին
03.02.2026 | 18:26
«Առանց դրդապատճառի մարդը ո՞նց կարող է ինքնասպան լինել»․ Սերժ Սարգսյանը՝ Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների մասին
03.02.2026 | 18:18
Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ․ ՀԿԿ
03.02.2026 | 18:09
Արթուր Գալոյանը փոխել է ակումբը
03.02.2026 | 18:00
Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության միավորվելու հնարավորության մասին // Ոստիկանը քաղաքացու է խոշտանգել․ ԼՈՒՐԵՐ
03.02.2026 | 17:54
«Իզի Փեյ»-ը՝ հեռահաղորդակցության օպերատորների հետ ձևավորված իրավիճակի վերաբերյալ
03.02.2026 | 17:45
Ֆրանսիայի ԱԺ-ում Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ազատ արձակման վերաբերյալ բանաձև կներկայացվի
Բոլորը

Ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում, ի՞նչ նոր հնարավորություններ են բացվում մեր երկրի առջև և արդյո՞ք ինչ-որ խնդրահարույց հարցեր եղել են: Ազգային ժողովում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ այս տարի ԵՏՄ-ում նախագահում է Հայաստանը՝ կարծիք հայտնելով, որ հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացված գագաթնաժողովը մեր երկրի նախագահության գագաթնակետը դարձավ:

«Կարող եմ արձանագրել, որ ԵՏՄ շրջանակում նման մասշտաբային միջոցառում տեղի չէր ունեցել, և այն մեր կողմից կազմակերպելը, կարծում եմ, ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի ԵՏՄ-ն դառնա ավելի արդյունավետ կառույց և մեր անդամակցությունը լինի առավել արդյունավետ»,- հավելեց նա:

Պատգամավորին հետաքրքրում էր նաև, թե «ի՞նչ պայմաններում է եղել աշխարհահռչակ սելֆին»: Վարչապետն արձագանքեց. «Այդտեղ պատմելու ի՞նչ կա: Հանել ենք, նկարվել ենք…: Եթե նկատի ունեք միջավայրը, ընդունված պրակտիկա է, երբ երկրների ղեկավարները պետք է միասին ինչ-որ միջոցառման մասնակցեն, միևնույն տրանսպորտային միջոցով են տեղաշարժվում, դա ընդունված պրակտիկա է և ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»:

Մանրամասները՝ տեսանյութում: