«Հայրենադարձված 1000 ընտանիքի բնակարան գնելիս հիփոթեքային օգնություն կտրվի». Հովհաննես Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
01.09.2026 | 22:00
Ջերմուկի կամրջի վերանորոգվող հատվածը մասամբ փակ կլինի երթևեկության համար
01.09.2026 | 21:42
Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կլինի, բայց խնդրենք՝ որքան հնարավոր է շուտ. Պուտինը՝ ԵՄ-ի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 21:26
Փաշինյան-Պուտին հանդիպում Բիշքեկում. ՈՒՂԻՂ
01.09.2026 | 21:14
ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիքում քննարկել են TRIPP-ի իրականացման ընթացքը
01.09.2026 | 21:00
ՌԴ-ն կրծքով Քոչարյանին է պաշտպանում․ ո՞նց բացատրենք ռուսներին, որ դա հակառուսականություն է բորբոքում․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:47
Վթար Ուջան բնակավայրի ճանապարհին. տուժածը հոսպիտալացվել է
01.09.2026 | 20:30
Օֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում․ Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 20:21
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տանելու տեսանյութերը
01.09.2026 | 20:00
Բեռլինը Մոսկվային մեղադրել է Լայպցիգի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների հարձակման համար
Բոլորը

Կարող է ստեղծվել տպավորություն, որ հայրենադարձության գործընթաց այս տարիներին չի իրականացվել, սակայն դա այդպես չէ։ 2008 թվականից լայն թափ հավաքած երկքաղաքացիության ընդուման ներդրումը մեծ օգուտ է բերել Հայաստանին։ Ժամանակին դա քննադատվել է, բայց վերջին 10-11 տարիներին ավելի քան 100 հազար ՀՀ քաղաքացի երկքաղաքացիություն է ստացել։ Այս մասին այսօր՝ «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը» թեմայով քննարկման ընթացքում նշեց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Խոսելով ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու զանգվածային գործընթացի խոչընդոտներից, Հովհաննես Ալեքսանյանը նշեց․ «Դրանք սոցիալ-տնտեսական այն հիմնախնդիրներն են, որոնք Հայաստանում լուծված չեն․ այսինքն՝ բնակարանի, աշխատատեղի, վարկավորման և կրթական խնդիրները»։

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության բաժնի պետը հավելեց, որ հայրենադարձությանը միտված նոր ծրագիր են նախատեսում․ «Հիփոթեքային ծրագիր է, որը կոչվում է «Օջախ»։

Մենք ունենք նախնական համաձայնություն, որ ծրագիրը կներառի 1000 հայրենադարձ ընտանիք, որոնց հնարավորություն կտրվի պետական միջոցների սուբսիդավորման միջոցով բնակարանային խնդիր լուծել մայրաքաղաք Երևանում և Հայաստանի մարզերում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան