«Անկախությունից հետո ՀՀ-ն կորցրեց իր բնակչության շուրջ 1 մլն-ը». միգրացիոն ծառայության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Անկախությունից հետո Հայաստանը կորցրեց իր բնակչության 800 հազարից 1 միլիոնը: Մշտական միգրացիան դադարեցնելու համար համակարգային փոփոխություններ են պետք: Այս մասին այսօր՝ «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը» թեմայով քննարկման ընթացքում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարության միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

«Բարեբախտաբար, մշտական հոսքը թուլացել է և կարող ենք ասել, որ վերջին 7-8 տարիներին Հայաստանին ավելի բնորոշ է սեզոնային աշխատանքային միգրացիան։ Այդ հոսքը գերազանցապես ուղղված է ՌԴ, խոսքը 94-95%-ի մասին է։ Դրանք այն քաղաքացիներն են, որոնք տարվա մեջ առնվազն 5-8 ամիս դրսում աշխատելով են անցկացնում»,- ընդգծեց Իրինա Դավթյանը։

Ըստ նրա՝ Հեղափոխությունից հետո վիճակը բարելավվում է, և հույս կա, որ թիվը գնալով կնվազի: «Մշտական էմիգրացիան կախված է այնպիսի գործոններից, որոնց թվում են աշխատատեղերի բացակայությունը, ցածր վարձատրությունը։ Երկրում պիտի համակարգային փոփոխություններ լինեն, այսինքն՝ փոխվի տնտեսական վիճակը, աշխատատեղեր բացվեն, կենսամակարդակը բարձրանա։ Սա զուտ միգրացիոն հիմնախնդիր չէ։ Միգրացիան այս ամենի հետևանքների կրողն է»։

Միգրացիոն ծառայության պետի տեղակալը հավելեց, որ առաջիկայում պատրաստվում են Կառավարություն պիլոտային ծրագիր ներկայացնել, ինչի արդյունքում կկարողանան այլ երկրներ մեկնած և Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիներին որոշ օգնություն տրամադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան