Հայաստանի և Սինգապուրի միջև կրթության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ են նախանշվել

Լուրեր

06.06.2026 | 18:07
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամի գլխավորած պատվիրակությանը։

«Հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանի և Սինգապուրի միջև համագործակցության ամբողջ ներուժն օգտագործելու համար հայկական կողմը պատրաստ է ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը և նշել է, որ հետաքրքրված է կրթության ոլորտում Սինգապուրի ունեցած հաջողակ փորձով։

Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարատնամը պատրաստակամություն է հայտնել գոյություն ունեցող հուշագրերի ու ծրագրերի շրջանակում խթանել արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափեր մշակել։ Թարման Շանմուգարատնամը պատմել է կրթության ոլորտում Սինգապուրի հաղթահարած խնդիրների և հաջողության գրավականների մասին՝ ընդգծելով ուսուցիչների և կրթության ոլորտի կազմակերպիչների վերապատրաստման, համակարգի շարժունակության, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, միջին մասնագիտական կրթության կարևորությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի կրթական համակարգի խնդիրները շատ առումներով կրկնում են այն խնդիրները, որ ունեցել է Սինգապուրը, և այժմ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած բարեփոխումները հենց Սինգապուրի ավագ նախարարի նախանշած ուղղություններով են, և հատուկ ուշադրության է արժանանում հանրակրթության ոլորտը։

Կրթության ոլորտում կողմերը պայմանավորվածություններ են ձեռքբերել երեք հիմնական ուղղությունների վերաբերյալ. դրանցից առաջինը Սինգապուրի փորձագետների ներգրավումն է Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխման գործընթացում։ Մյուս պայմանավորվածությունը վերաբերում է հանրակրթության ոլորտում սինգապուրյան փորձի ուսումնասիրմանը՝ հայաստանցի ուսուցիչների և տնօրենների այցերի միջոցով։ Հաջորդը բարձրագույն կրթության ոլորտում ունեցած փորձի փոխանակումն է. սինգապուրյան կողմը պատրաստակամություն է հայտնել ընդունել Հայաստանի առաջատար համալսարանների ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը, մասնավորապես, Սինգապուրում Հայաստանի և Հայաստանում Սինգապուրի մշակույթի օրերի անցկացման հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում: