ԱՄՆ Միչիգան նահանգը Արցախի ճանաչման մասին բանաձև է ընդունել

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Արցախը ճանաչելու մասին թիվ 99 բանաձևը։ Բանաձևի նախագիծը ներկայացվել է Միչիգանի նահանգային սենատոր Դեյվիդ Քնիզեկի կողմից։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն: 

Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը.

ԲԱՆԱՁԵՎ

Բանաձևը կոչ է անում Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, տնտեսական և մշակութային կապեր հաստատել ժողովրդի հետ և աջակցել Հարավային  Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։

Հաշվի առնելով, որ Արցախը գտնվում է Հարավային Կովկասում և պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը  հայեր են, և

Հաշվի առնելով, որ չնայած Հայաստանի հետ ունեցած պատմական և մշակութային կապերին, 1921 թ․ Իոսիֆ Ստալինը կամայականորեն բռնազատել է Արցախը Հայաստանից և խախտելով հայ ժողովրդի ազգային, տարածքային և մարդու իրավունքները՝ Արցախն ընդգրկել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, և

Հաշվի առնելով, որ տասնամյակներ շարունակ հայերի՝ ազգային անկախության, անհատական ազատության համար և Խորհրդային Ադրբեջանի ճնշումների և խտրականության դեմ ուղղված խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշվել են Խորհրդային Ադրբեջանի կողմից, որը հրաժարվել է թույլ տալ Արցախի ժողովրդի ինքնորոշումը։ Խորհրդային Ադրբեջանի արյունոտ պատասխանի արդյունքում էթնիկ հայեր են զոհվել  Սումգայիթում (1988 թ․ փետրվար), Կիրովաբադում (1988 թ․ փետրվար) և Բաքվում (1990 թ․ հունվար), իսկ ավելի քան 350,000 հայեր բռնագաղթվել Ադրբեջանից։ Սումգայիթի ողբերգությունից հետո Միացյալ Նահանգների Սենատը, մտահոգված լինելով Ղարաբաղի հակամարտությամբ, միաձայն փոփոխություն (N 2690)  է մտցրել  1989 թ. ֆինանսական տարվա «Օտարերկրյա գործառնությունների համար հատկացումների մասին» օրենքում (H.R. 4782), և կոչ արել խորհրդային իշխանությանը «հարգել հայ ժողովրդի օրինական ձգտումները…» և նշել, որ «տասնյակ հայեր սպանվել և վիրավորվել են վերջին անկարգությունների ժամանակ…», և

Հաշվի առնելով, որ Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին. 1991 թ․ դեկտեմբերի 10-ին, չնայած Արցախի ժողովրդի դեմ շարունակվող բռնությանը, Խորհրդային Միության փլուզման ժամանակ կայացել է համաժողովրդական հանրաքվե, որով հռչակվել է անկախ հանրապետություն։ Ավելի քան 50 միջազգային դիտորդների սևեռուն ուշադրության ներքո և ազատ ու արդար ընտրությունների համար սահմանված միջազգային չափանիշներին լիակատար համապատասխանությամբ, ընտրելու իրավունք ունեցողների ավելի քան 80 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, որից 98 տոկոսը կողմ է արտահայտվել անկախությանը։ 1992 թ․ հունվարի 6-ին Արցախի ժողովրդավարական ճանապարհով ընտրված Խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիր, և

Հաշվի առնելով, որ չնայած Արցախի Հանրապետության, Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող հրադադարի մասին համաձայնագրին, որի շնորհիվ վերջ տրվեց տարիներ տևած ակտիվ ռազմական գործողություններին, Արցախի անվտանգությունը և ինքնիշխանությունը շարունակում են վտանգի ենթարկվել տարածաշրջանային լարվածության և թշնամական գործողությունների պատճառով։  Արցախի հայերը շարունակում են վճռական ջանքերը՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրացմանը և բռնություններից ու ճնշումներից ազատ կյանքի ապահովմանը, և ճանաչելով Արցախի կառավարությունը` միջազգային հանրությունը կարող է նպաստել այս մեկ դար տևած հակամարտության կարգավորմանը, հետևաբար, ելնելով վերոհիշյալից, սենատը որոշում է.

Կոչ անել Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել ազատ և անկախ Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև

Հայցել Միացյալ Նահանգների Կառավարությանը՝ զարգացնել և ամրապնդել մեր երկրի տնտեսական և մշակութային հարաբերություններն Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների հետ և շարունակել աջակցել Արցախի հումանիտար և տնտեսական վերականգնմանը, ինչպես նաև

Աջակցել միջազգային հանրության շրջանում Արցախի Հանրապետության շարունակական ջանքերին՝ հասնել առկա տարածաշրջանային հիմնախնդիրների տևական լուծմանը և խաղաղություն ու կայունություն հաստատել ռազմավարորեն կարևոր Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև

Փոխանցել սույն բանաձևի կրկնօրինակները Միացյալ Նահանգների Նախագահին, Միացյալ Նահանգների Սենատի նախագահին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ինչպես նաև Միչիգանի կոնգրեսական պատվիրակության անդամներին։