Տուժած քաղաքացիներից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր. ԱՆ-ն՝ Թալին-Արտենի ճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին
Հասարակություն
30.09.2019 | 12:00ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 29-ին Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր: Նա բուժում է ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, ունի գանգուղեղային պոլիտրավմա:
Մնացած բժշկական կենտրոններում բուժում ստացող բոլոր տուժածները դուրս են գրվել` բավարար վիճակով։ Ներկա դրությամբ միայն 1 քաղաքացի է բուժումը շարունակում:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով տուժել էր 13 քաղաքացի: Նրանցից 5-ը տեղափոխվել էին Արմավիրի, 8-ը՝ Թալինի բժշկական կենտրոններ: