Պետական պարտքի վերակառուցման հետ կապված նոր, ավելի էժան պարտքի ներգրավումը ճիշտ քայլ է, սակայն կան բայցեր. Հրանտ Բագրատյան

Լուրեր

13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ անդրադարձել է հայկական եվրաբոնդերի 3-րդ հերթի թողարկմանը:

Գրառումը՝ ստորև.

«Հայկական եվրաբոնդերի 3-րդ հերթի թողարկման հետ կապված շատերը դիմում են մեկնաբանության համար։ Ստորև հակիրճ ներկայացնում եմ կարծիքս։

Ընդհանուր առմամբ այսօր աշխարհում փողն ու արժեթղթերը շատ են էժանացել։ Այսպես, ԵԿԲ-ի (եվրո) և ԴՊՀ-ի (դոլար) տոկոսադրույքները տատանվում եմ 0-1 միջակայքում։ ԱՄՆ-ում 10 կամ 30 տարվա արժեթղթերի համար վճարում են 1,3 – 1,5 տոկոս (ավելի քիչ, քան 3 տարվա արժեթղթերը): Եվրոպական առնվազմ 3 երկրի (Շվեյցարիա, Հոլանդիա, Դանիա) ԿԲ-ն անցել է բացասական տոկոսադրույքների։ Նույնն է իենի պարագայում։ Նման արտառոց պայմաններում, ինչպես նշել էի ավելի վաղ, ՀՀ-ն պետք է ոչ թե իջեցնի արտաքին պարտքի մակարդակը, այլ տնտեսության զարգացման համար ներգրավի նոր պարտքեր, ինչպես նաև վերակառուցի յուր վարկային պորտֆելը։ Այս առումով պետական պարտքի վերակառուցման հետ կապված նոր, ավելի էժան պարտքի ներգրավումը ճիշտ քայլ է։ Սակայն կան բայցեր։


1. Չինաստանն առաջակում է 2,5 անգամ ավելի էժան փող պարտքերի և 3 անգամ էժան փող ներդրումների համար։ Չօգտվել նման հնարավորությունից նշանակում է տվյալ դեպքում 45-90 մլն դոլարի վնաս հասցնել պետությանը։


2. ԵՄ-ն, ԱՄՆ-ն ՀՀ կառավարությանը կոչ են անում զերծ մնալ ՉԺՀ հետ համագործակցելուց։ Այդ երկրներում հետագա զարգացման էներգիան հիմնականում մարել է։ Չինաստանը նման բան չի անում։ Բացի սովորական առևտրից ու փող վաճառելուց այս երկիրը պատրաստ է նաև գործատու դառնալ ՀՀ համար։


3. Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՌԴ հետ խնդիրներ չի առաջացնում։


4. ՉԺՀ-ն ուզում է և կարող է ՀՀ սպառազինության մակարդակը շեշտակիորեն բարձրացնել»,- գրել է նա: