Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել. ՀՔԾ-ի պարզաբանումը  Միհրան Պողոսյանի վերաբերյալ քրգործով

Լուրեր

23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
23.07.2026 | 17:37
Չեմ նեղվել, որ 1 տարի է՝ կալանքի տակ եմ, բողոք չունեմ. Արթուր Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:28
Առինջում բարձր լարման գծերի տակ գտնվող ինքնակամ կառույցները կապարակնքվել են․ ՔԿ
23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ. աղբյուր
23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի վերաբերյալ հանրության հետաքրքրությունն ու վարույթն իրականացնող մարմնին ուղղված բազմաթիվ հարցումները և, մասնավորապես, անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի 27.09.2019թ.ի հրապարակմանը` հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

«Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախկինում քննված քրեական գործով 2017թ. հունվարի 23-ին որոշում է կայացվել գործով վարույթը կարճելու մասին: Որոշման մեջ քննիչի կողմից նշվել է, որ քրեական գործի շրջանակներում Շվեյցարիայի Համադաշնություն ուղարկվել է քննչական պահանջ, սակայն ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանի կողմից օֆշորային գոտում գրանցված ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել: Նման եզրահանգում է կատարվել՝ նկատի ունենալով, որ Շվեյցարիայի Համադաշնության դաշնային գրասենյակից ստացվել է գրություն այն մասին, որ «դժբախտաբար իրենք չեն կարող բավարարել մեր խնդրանքը և թույլատրել գրասենյակին դատական հետաքննություն կատարել նշված գործի վերաբերյալ, քանի որ չկան բավարար պայմաններ քրեական գործով իրավական օգնություն ցույց տալու համար, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայում»:

Կայացված որոշման մեջ Շվեյցարիայից ստացած պատասխանը քննիչը որևէ կերպ չի խեղաթյուրել, այնպես որ այդ առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվածն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե ՀՔԾ-ում Միհրան Պողոսյանի վերաբերյալ նշված ժամանակահատվածում փողերի լվացման դեպքով քրեական գործ է հարուցված եղել, նույնպես ապատեղեկատվություն է:

Մ. Պողոսյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու /փողերի լվացում/ վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք է բերվել միայն 2019թ. հունվարի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից` նոր երևան եկած հանգամանքների ի հայտ գալու հիմքով վերոհիշյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց հետո կատարված նախաքննության ընթացքում: Հիշյալ քրեական գործով, ինչպես արդեն տեղեկացվել է, Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց»