«Որևէ մեկը երաշխիք չունի, որ 6 դատավորները չեն քվեարկի ՍԴ նախագահի հրաժարականի օգտին». Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 22:58
Հայտնի է նոր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:57
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ

– ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնալու են քաղաքական: Սա ԼՀԿ-ի ներկայացրած նախագիծն է: Ի՞նչ իմաստ ունի դրանք դարձնել քաղաքական, եթե ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը շարունակելու են մնալ վարչապետի ենթակայության տակ:

– Նախ՝ առաջին ընթերցմամբ է դեռ ընդունվել, երկրորդ ընթերցմամբ, կարծում եմ, նախագծի հեղինակները հետ չեն վերցնի: Մեր տրամադրվածությունն էլ այնպիսին է, որ կընդունվի: Այստեղ շատ կարևոր մի դիտարկում անեմ. հասարակության մեջ, մամուլում շրջանառվեց՝ քաղաքական պաշտոն, բայց օրենքի հիմնական փոփոխությունն այն է, որ եթե համակարգի ներսից է այս պահին նշանակվում ոստիկանապետ կամ ԱԱԾ տնօրեն, ապա, այս փոփոխությունների արդյունքում, վարչապետը հնարավորություն կունենա յուրաքանչյուր անձի, ով համապատասխանում է պատգամավորի չափանիշներին, նշանակել ոստիկանապետի կամ ԱԱԾ տնօրենի պաշտոնում: Հիմա մենք, իհարկե, կարող ենք ասել, որ սա քաղաքական պաշտոն է, բայց այնպես չի, որ դա, ըստ էության, նախարարին հավասարազոր պաշտոն է: Պարզապես չափանիշներն են փոխվել: Խնդիրը հիմնականում այն է, որ հիմա, օրինակ, Վլադիմիր Գասպարյանից հետո նույն իրավիճակն էր՝ նշանակվեց Վալերի Օսիպյանը, որովհետև, ըստ օրենքի, այլ տարբերակ չուներ, քան Ոստիկանության համակարգի ներսից նշանակումը: Մենք, ընդհանրապես, կողմնակից ենք՝ այնպես անել, որ այդ մարմինները ամբողջությամբ, ինչպես ընդդիմադիր խմբակցություններն են ցանկանում տեսնել, գան խորհրդարանական վերահսկողության: Խոսքը բացառապես հարցուպատասխանին է վերաբերում: Բայց մեր Սահմանադրությամբ, այս պահին, այդ կառույցները մինչև նախարարություն չդառնան, չեն կարող մասնակցել: Նախարարություն դառնալն էլ իր հետ այլ խնդիրներ կարող է բերել: Տեսականորեն, ես կողմնակից կլինեմ, որ, օրինակ, ԱԱԾ-ն լինի ինքնավար մարմին՝ ինչպես դատախազությունը: Բայց սա միայն իմ կարծիքն է:

«Իմ քայլը» պատրաստվում է պաշտոնանկ անել  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Այդ գործում Դուք ակնկալո՞ւմ եք Սահմանադրական դատարանի մյուս անդամների աջակցությունը, երբ հարցը կտեղափոխվի արդեն Բարձրագույն դատարան:

– Ավելին ասեմ, մինչ այս պահն արդեն իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ ծանոթացել է, հանձնաժողովում էլ կողմ քվեարկեց, նաև հայտարարեց, որ որոշման նախագծին էլ է կողմ քվեարկելու: Քիչ առաջ տեղեկացա նաև, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ մեկ-երկու օրում՝ մինչև հոկտեմբերի 1-ը կարտահայտի իր դիրքորոշումը: Ես կարծում եմ, որ այս երկու խմբակցություններն էլ որևէ սկզբունքային հակափաստարկ կամ պատճառ չունեն դեմ քվեարկելու, որովհետև իրենք անձամբ են Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ քվեարկել՝ ինչպես հայտարարում են: Եվ այս պահի դրությամբ էլ, փաստացի, մենք պարզապես այդ հարցով դիմում ենք Սահմանադրական դատարան և, վերջին հաշվով, հենց ՍԴ անդամները՝ 6 անդամ պետք է դեմ քվեարկի: Ամեն դեպքում՝ ինձ համար տրամաբանական կլինի, որ երբ խորհրդարանի բոլոր խմբակցությունները միաձայն այդ որոշմանը կողմ քվեարկեն, ես չեմ զարմանա, որ որոշումից հետո Հրայր Թովմասյանը չսպասի՝ իր լիազորությունները կասեցվեն և այդ գործը քննվի ՍԴ-ում, և ինքը հրաժարական տա:

– Բայց ՍԴ մյուս անդամների աջակցությունը չեք սպասում…

– Բնականաբար, եթե նախաձեռնել ենք, ուրեմն կարծում ենք, որ այդտեղ կա առերևույթ կարգապահական էական խախտում, և ակնկալում ենք, որ այդ դատավորները կքննեն փաստերը: Ակնկալել ասելով՝ ցանկանում ենք, որ իրենք էլ տեսնեն այդ փաստերը, տան դրանց վերաբերյալ իրենց դիրքորոշումը, որն արտահայտելու են, ի վերջո, փակ, գաղտնի քվեարկությամբ, ինչպես մենք՝ խորհրդարանում:

– Բայց կասկածում եք, որ կգնան դրան:

– Մինչ այս պահը, ես հետևել եմ, մեկ-երկու դատավորներ են արտահայտել իրենց կարծիքը: Բայց, շատ կարևոր նյուանս, քվեարկությունն ի վերջո գաղտնի է, և որևէ մեկը, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, այդ երաշխիքը չունի, որ այդ փակ, գաղտնի քվեարկության ընթացքում 6 դատավոր չի քվեարկի նրա լիազորությունները դադարեցնելու օգտին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան