Բանակին հարվածը կլինի այն, եթե այդ արարքները հաստատվեն. քաղաքագետը՝ Վիգեն Սարգսյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Պարո՛ն Մեհրաբյան, Մարտի 1-ի գործը, կարծես, նոր ընթացք է ստանում: Մեղադրյալների թիվը վերջերս լրացվեց՝ միանգամից երեք մեղադրանք առաջադրվեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ինչպե՞ս կգնահատեք այս պրոցեսը:

Այս պահին ինձ բավարարում է գործի ընթացքը: Ինչ վերաբերում է Ալիկ Սարգսյանին, ես կարծում եմ, որ բացի նրանից՝ էլի ֆիգուրանտներ կան, որոնք պիտի ներգրավվեն այս ամենում: Սա ավելի շատ քննությունը վարող մարմնի գործառույթներից բխող հարց է: Սա, կարծում եմ, լուրջ քայլ է, և դատելով այս ամենից՝ ես կարծում եմ՝ ապագայում ամբաստանյալի աթոռին կտեսնենք նաև այլ անձանց:

-ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ նշվում էր նաև նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի անունը՝ որպես ենթադրյալ ապօինությունների մասնակից: Նա այն անձն էր, որը ժամանակին խոստանում էր՝ Մարտի 1-ի գործով «սայլը տեղից կշարժվի»: Ի՞նչ կասեք այս մասին:

Դե մենք տեսնում էինք, որ սայլը տեղից չի շարժվում, և Կոստանյանը ևս այստեղ ասելիքներ կունենա: Դատելով մամուլից՝ դա տեղի կունենա տասնհինգ-քսան օր հետո:

-Պարո՛ն Մեհրաբյան, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքերի մասին հայտարարեց ՀՔԾ-ն: Մասնավորապես, զինծառայողներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ խախտումների մասին խոսվեց, ինքը՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ դա հարված է բանակի ղեկավարության վարկանիշին: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

Հարվածը կլինի այն, եթե այդ արարքները հաստատվեն, և հարվածը դա կատարողի կողմից է լինելու: Քննությունը պետք է իրական արդյունքը ցույց տա, և անմեղության կանխավարկածը պետք է հարգել:

Անդրադառնանք նաև վերջին պաշտոնանկություններին: Պաշտոններին հրաժեշտ տվեցին ոստիկնանապետն ու ԱԱԾ տնօրենը: Եթե ոստիկանապետի գնալը հանդարտ էր, ապա ԱԱԾ տնօրենի դեպքում պատկերն այլ էր: Վանեցյան-Փաշինյան հակամարտություն սկսվեց, Վանեցյանը հայտարարեց, թե ինչ կլինի, եթե ինքն էլ սկսի առանց մտածելու խոսել: Ձեր կարծիքով՝ այս հակամարտությունը մինչև ո՞ւր կարող է հասնել և ինչի՞ հանգեցնել:

-Իմ կարծիքով՝ դա ոչ թե հակամարտություն, այլ ԱԱԾ պետի կողմից իրականության սխալ գնահատման արդյունք էր: Տպավորություն ունեմ, որ կրքերը հանդարտվում են: Համապատասխան դասեր կքաղեն թե՛ վարչապետը, թե՛ ԱԱԾ հաջորդ տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան