Թուրքիան կշարունակի Իրանից նավթ գնել՝ չնայած ամերիկյան սահմանափակումներին. Էրդողան

Լուրեր

29.11.2026 | 22:10
Լեռնավանի ընտրատեղամասերից մեկում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
29.11.2026 | 20:44
Ընտրողների ուղղորդում, այլ անձի փոխարեն քվեարկություն և դիտորդների իրավունքների սահմանափակում․ «Ականատեսը»՝ ՏԻՄ ընտրությունների մասին
29.11.2026 | 20:30
Հայտնի է՝ երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը
29.11.2026 | 20:20
Փաշինյանը հանցավոր ինքնավստահությամբ ժողովրդի մոտ կարծիք է ձևավորում, որ ընդդիմությունը կողմ է. Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 20:09
Քվեարկությունն ավարտվեց. մեկնարկում է քվեների հաշվարկը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 20:00
«Չեմ կարդացել, բայց դեմ եմ»․ Սահմանադրության նախագծի մասին կարծիքների ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 19:46
Թող իրենց շարքերում վերափոխված հանրապետականներին գտնեն. Գոհար Մելոյանը` Արեն Մկրտչյանի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:32
Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 19:16
Կայացել է Իջևան համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը
29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Իրանից նավթ և բնական գազ գնել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ Անկարան չի վախենում ամերիկյան պատժամիջոցներից և մտադիր է շարունակել Իրանի հետ առևտուրը:

Իրանը Թուրքիայի առաջատար նավթի մատակարարներից է: Թուրքական աղբյուրների տվյալներով՝ անցյալ տարի Թեհրանն Անկարային ավելի քան 25 մլն տոննա նավթ է մատակարարել:

Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք ներառում են նաև իրանական նավթի գնման արգելք, Վաշինգտոնը վերականգնեց անցյալ տարվա նոյեմբերից, իրանական միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմ ելքից հետո: 2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ն ութ երկրների և տարածքների՝ Չինաստանին, Հունաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին և Թուրքիային, կես տարի ժամանակ էր տվել իրանական նավթի ներկրման համար: 2019-ի մայիսի 2-ին, սակայն, այս բացառության գործողության ժամկետը սպառվել է:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ իրանական նավթի ներկրման համար չինական երկու ընկերության դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ սահմանելու մասին: