«Վետո»-ն հետապնդել է գրասենյակ այցելած մանկավարժներին. «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը» կոչ է անում ՄԻՊ-ին ու իրավապահներին գնահատական տալ կատարվածին

Լուրեր

29.06.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.06.2026 | 09:39
Այրված մեքենայում հայտնաբերվել է երեք քաղաքացու դի․ ՃՏՊ Սուրենավանի մոտակայքում
29.06.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը․ ՈՒՂԻՂ
29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
Բոլորը

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակը hայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կամավոր սկզբունքով «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցած մանկավարժները գրասենյակ այցելելուց հետո «Վետո» նախաձեռնության անդամների կողմից հետապնդվել են, ապա համացանցում հայտնված տեսանկարահանումների ու սուտ և զրպարտիչ տեղեկությունների պատճառով ենթարկվել պարսավանքի: «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը սույն հայտարարությամբ  իրավապահ մարմիններին ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանին կոչ է անում գնահատական տալ կատարվածին և ձեռնարկել միջոցներ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքները, պատիվը և արժանապատվությունը վերականգնելու համար:

Հայտարարությունը՝ ստորև:

««Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գրասենյակի անձնակազմը և գրասենյակ այցելող քաղաքացիները երեք շաբաթ շարունակ ենթարկվում են հետապնդումների և հոգեբանական ճնշումների «Վետո» նախաձեռնության անդամների կողմից: Այս ամբողջ ընթացքում Հիմնադրամը ձեռնպահ է մնացել հրապարակային գործողություններից և հայտարարություններից՝ ապավինելով, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ գրասենյակի բնականոն աշխատանքն ապահովելու, հնարավոր բռնության և քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը արատավորող դրսևորումները կանխելու համար:

Սակայն գրասենյակի դիմաց սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպը և դրան հաջորդած իրադարձությունները, որոնց հետևանքով կոպտորեն խախտվել են Հիմնադրամ այցելած քաղաքացիների իրավունքները, դուրս են ցանկացած տրամաբանությունից:

2019 թ. սեպտեմբերի 25-ին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակ էին այցելել Հիմնադրամի ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղ ծրագրով Արարատի մարզում իրականացված «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցած կամավոր ուսուցիչները: Գրասենյակ այցելելուց և հեռանալուց հետո «Վետո» նախաձեռնության անդամները հետապնդել են ուսուցիչներին, լուսանկարահանել և տեսանկարահանել նրանց, սուտ մեղադրանքներ հնչեցրել նրանց հասցեին, իսկ ավելի ուշ հրապարակել այդ նյութերը համացանցում՝ կոչ անելով սոցցանցերի օգտատերերին տեղեկություններ հայթայթել ու տրամադրել Հիմնադրամ այցելած մանկավարժների վերաբերյալ:

Հիմնադրամի ծրագրին կամավոր մասնակցած մանկավարժները, իրենց հասցեին շրջանառված սուտ և զրպարտիչ տեղեկությունների ազդեցության արդյունքում, դպրոցական անձնակազմի ու ծնողական համայնքի որոշ ներկայացուցիչների կողմից ենթարկվել են հանրային պարսավանքի և վիրավորանքի: Մինչդեռ այս մանկավարժները մեկ ամիս շարունակ կամավորական հիմունքներով մայրենի լեզու և մաթեմատիկա են դասավանդել Արարատի մարզի 185 աշակերտի, որոնք ուսումնական տարվա ընթացքում ունեցել են ցածր առաջադիմություն և ետ էին մնացել հանրակրթական ծրագրից:

Հիմնադրամը մանկավարժներին վերաբերող սուտ, զրպարտիչ տեղեկությունների հրապարակումն ու նրանց հանրային հետապնդումը, և դրանց հետևանքով իրենց համայնքներում հանրային պարսավանքի ենթարկվելու փաստերը որակում է որպես «Վետո» նախաձեռնության կողմից հավաքների ազատության իրավունքի չարաշահում, որն արտահայտվել է քաղաքացիների անձնական կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարման, նրանց պատիվը, արժանապատվությունը և մանկավարժական բարի համբավի արատավորմանը հանգեցրած դրսևորումներով:

Մենք վերստին կոչ ենք անում իրավապահ մարմիններին ու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին պատշաճ գնահատական տալ կատարվածին և ձեռնարկել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներից բխող գործողություններ՝ ՀՀ քաղաքացիների իրավունքները, պատիվը և արժանապատվությունը վերականգնելու համար»,- ասված է հայտարարությունում: