«Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամին 106 մլն դրամի նվիրատվություն են կատարել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի նվիրատվությունները 2018 թվականին կազմել են 106 մլն 741 հազար դրամ: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունից:

2018 թվականի ընթացքում հիմնադրամի ծախսերը կազմել են 88 մլն 723 հազար դրամ: Ամբողջ գումարն ուղղվել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորմանը (Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն – խմբ.):

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության ֆինանսավորումը կազմակերպելու նպատակով: ՔՊԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագրին» նվիրաբերված գումարները կենտրոնանում են հիմնադրամի հաշվեհամարին և դրամարկղում, որտեղից ծախսերը կատարվում են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերահսկողության ներքո:

Հիմնադրամի միջոցները կարող են ուղղվել կազմակերպչական, տեխնիկական ծախսերին, գրասենյակների, գույքի գնմանը կամ վարձակալությանը, ներկայացուցչական ծախսերին, բարեգործությանը, գործուղումներին և հանրային իրազեկմանը:

Նարեկ Կիրակոսյան