Ցանկացած գործողություն ահաբեկիչներին կդրդի լքել Մերձավոր Արևելքը, կփորձեն ներթափանցել Հայաստանի տարածք․ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

«Վերջին շրջանում Հայաստանի պետական սահմանի ապօրինի հատման դեպքեր չեն նկատվել, բայց մենք պետք է պատրաստվենք ցանկացած մարտահրավերի»,- այսօր ասաց ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը։

Նա ներկա էր «Արարատ-Անտիտեռոր-2019» հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլի անցկացմանը։ Վարժանքի մտահղացմամբ՝ «Գազպորմ Արմենիա» ՓԲԸ տարածքում ՀԱԳ անցկացվելուց հետո հանրապետական օպերատիվ շտաբը ստանում է տեղեկատվություն առ այն, որ ահաբեկիչների առանձին խմբեր, ճեղքում կատարելով պետական սահմանով, փորձում են լքել Հայաստանի տարածքը։

Միաժամանակ այն զինյալները, որոնք պահպանել են մարտունակությունը և չեն հասցրել դուրս գալ սահման, գրավում են բնակավայրը՝ մտադրություն ունենալով տեղի բնակչության քողի տակ ապահովել անարգել նահանջը հանրապետության տարածքից։

Զորավարժության նպատակը, ըստ Վաղինակ Սարգսյանի, ներդաշնակելն էր տարբեր ստորաբաժանումների գործողությունները ահաբեկչական խմբերի դեմ պայքարի ժամանակ:

«Մենք տեսնում ենք, թե տարածաշրջանում ինչ է կատարվում, և բնականաբար՝ պետք պատրաստ լինենք հնարավոր վտանգներին, քանի որ ցանկացած գործողություն Մերձավոր Արևելքում կդրդի տարբեր ահաբեկիչների լքել այդ տարածաշրջանը, իսկ Հայաստանը համարվում է տարանցիկ երկրներից մեկը և կփորձեն ներթափանցել նաև Հայաստանի տարածք»,- ասաց ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան