Հաջորդ տարի կիբերանվտանգության համաժողովին կմասնակցեն նաև հայկական ընկերություններ․ նախագահ Սարգսյանը հուսով է, որ համաժողովը կկազմակերպվի նաև Հայաստանում

Լուրեր

03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
Բոլորը

«Այսպիսի այցելություններն ինձ համար շատ հստակ աշխատանքային բնույթ ունեն,-լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր աշխատանքային այցին։-Հրավերն ունեինք Եվրոպայի ամենամեծ կիբերանվտանգության համաժողովից, որտեղ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ և ներկայացնել Հայաստանը։ Որպես արդյունք՝ հաջորդ տարի համաժողովին կմասնակցեն ու Հայաստանը կներկայացնեն հայկական ընկերություններ։ Համաժողովին մասնակցում էին աշխարհի լավագույն 40-50 ընկերություններ, որոնց շարքում հայկականները չկան։ Իսկ մեր ներկայությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հասկանալ, թե շուկան ինչպես է աշխատում, սովորենք մեծերից։ Հուսով եմ, որ դրանից մեկ տարի անց էլ Հայաստանում կկազմակերպենք շատ մեծ կիբերանվտանգության համաժողով»։

Նախագահը նշել է, որ Հայաստանի զարգացման հիմնական ուղղությունները պարզ, տեղեկատվական տեխնոլոգիաները չեն։ Անդրադառնալով նախագահական ATOM նախաձեռնությանը՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ մասնավորապես «Դասո», «Թալես», «Սիմենս», «IBM», «Լեոնարդո», «Էլետրոնիկա» հայտնի ընկերությունների հետ կան նախնական պայմանավորվածություններ՝ Հայաստանում գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր սկսելու վերաբերյալ։

«Նրանք հասկանում են, որ եթե ուզում են մեր երկրում երկար ժամանակ աշխատել, ապա պետք է Հայաստանում շարունակաբար ունենան լավ մասնագետներ,– ասել է նախագահ Սարգսյանը։-Աշխատելու շատ տեղ ունենք, պետք է լուրջ աշխատենք, լավ աշխատենք, ներգրավենք լավագույնը։ Նախ և առաջ պետք է կրթության ուղղությամբ աշխատենք։ «Դասո»-ն, «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն Հայաստան գալով պետք է վստահ լինեն, որ բարձր որակի մասնագետներ կան։ ATOM ծրագիրը հենց դա է ենթադրում»։

Այդ համատեքստում նախագահն ասել է․ «Կենտրոնոնալով Երևանում՝ մենք զրկում ենք երիտասարդներին լավ աշխատանքի հնարավորությունից, երեխաներին զրկում ենք բարձրորակ կրթություն ստանալուց, զրկում ենք տաղանդավոր ապագա գիտնականին կամ արվեստագետին, ով ապրում է Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում կամ Սյունիքում, Արցախում, ինքնադրսևորվելուց»։

Հորդորելով ճանաչել նաև Երևանից դուրս գտնվող հայրենիքը՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է Գյումրիին՝ նշելով, որ այն վերածնել չի նշանակում միայն շենք կառուցել մարդկանց ապրելու համար։ «Պետք է կյանքը վերադարձնել, իսկ դրա համար պետք է սկսենք այցելել, հայտնաբերել, գտնել, աջակցել, հետաքրքրել,-ասել է հանրապետության նախագահը։ – Ես Գյումրիում էի Անկախության օրը։ Իսկապես շատ ուրախ եմ, որ կառավարության որոշմամբ այս տարի Անկախության օրը տոնեցինք Երևանից դուրս։

Գյումրեցիներն ուրախ էին, ասացին, որ կես տարվա ընթացքում քաղաքը երեք անգամ ավելի շատ այցելու է ունեցել, քան նախորդ տարի ընդհանրապես։ Այսինքն, ճիշտ ճանապարհին ենք։ Եթե դրանից հետո մտածենք Վանաձորի, Կապանի կամ Արցախի մասին․․․Այս ամենը շարունակական աշխատանք է։

Իմ նախորդ այցելությունից հետո Գյումրի եկավ իտալացի շինարարների մեծ խումբ, հետո մենք ներկայացուցիչներ ուղարկեցինք։ Ծրագիրը հետևյալն է՝ բերել իտալական շինարարական մեծ ընկերություններին, որոնք հսկայական փորձ ունեն հին շենքերի վերանորոգման գործում, գտնել ֆինասնավորման մեխանիզմներ Գյումրիում շատ վայրեր վերականգնելու համար։ Սա նախ և առաջ հին շենքերը վերականգնելու մշակույթ է, որը նույնիսկ Երևանում չունենք»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ ընկերություններից շատերը, որոնք գալիս են Հայաստան, մեր երկրի տեղը չգիտեն։ «Բայց գալիս են, որը հետևողական, ծանր աշխատանքի արդյունք է,– ընդգծել է Արմեն Սարգսյանը։-Ես ուրախ եմ, որ այսօր նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է իր մասնագետներին ուղարկել Գյումրի, գործընթաց է սկսվել, որ այն դառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանված քաղաք։ Մենք պետք է սովորենք մեր արժեքները գնահատել»։