ԼՀԿ-ն առաջարկում է փոխհատուցում տալ նաեւ այն զոհված զինծառայողների ընտանիքին, որոնք չունեն ամուսնության կամ ծննդյան վկայական

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն առաջարկում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն՝ միանվագ դրամական օգնություն կտրվի նաեւ այն զինվորականների ընտանիքի անդամներին, որոնք չունեն ամուսնության կամ ծննդյան վկայականներ, որը կհաստատի զոհված զինծառայողի եւ ընտանիքի անդամի կապը:

Գործող օրենսդրությամբ միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ մահացած զինծառայողի ընտանիքի միայն այն անդամներին, ովքեր ներկայացրել են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրված ամուսնության կամ ծննդյան վկայական:

ԼՀԿ-ի նախագծում նշված է, որ ոչ բոլոր քաղաքացիներն են իրենց փաստացի ամուսնության եւ ընտանիք կազմելու փաստը հաստատում ՔԿԱԳ մարմնում:

Այսպիսով, տվյալ քաղաքացիները զրկվում են դրամական օգնություն ստանալու իրավունքից:

Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկվում է հետեւյալ լուծումը. զինծառայողնների ընտանիքների այն անդամնները, ովքեր չունեն օրենքով սահմանված կարգով տրված ամուսնության կամ ծննդյան վկայական, չեն զրկվի դրամական օգնություն ստանալու իրավունքից, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել են իրենց փաստացի ամուսին, զավակ կամ ծնող լինելու փաստը:

Այն է՝ դատական կամ նոտարական կարգով հաստատել իրենց ամուսին, զավակ կամ ծնող լինելու փաստը եւ համապատասխան փաստաթղթի հիման վրա ստանալ դրամական օգնություն Նախագիծը քննարկվել է նաեւ կառավարությունում:

Գործադիր մարմնի եզրակացությամն համաձայն՝ նախագծի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման, բայց ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը հնարավոր չէ գնահատել՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված: Որաշման նախագիծն ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգ:

Նարեկ Կիրակոսյան