Կառավարությունը Հանրային ՀՌԸ խորհրդին 17 մլն 922 հազար դրամ կհատկացնի

Լուրեր

29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կառավարության պահուստային ֆոնդից Հանրային հեռուսառադիոընկերություն ՓԲԸ-ին 17 մլն 922 հազար դրամ է հատկացվելու: Գումարը փոխանցվում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շրջանառության հարկի, տույժերի և տուգանքների գծով առաջացած պարտավորությունը վճարելու նպատակով:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է համապատասխան որոշման նախագծից:

Հիշեցնենք, որ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվել էր այս տարվա հունվարին՝ կառավարության որոշմամբ:

Որոշման հիմնավորման համաձայն՝ «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ը լուծարելու նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համանման ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից պայմանագրային հիմունքներով ծառայություններ ձեռք բերելու դեպքում ՀՀ պետական բյուջեից կծախսվի անհամեմատ ավելի քիչ գումար, քան այն գումարն է, որը պետբյուջեից յուրաքանչյուր տարի տրվում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ին՝ ընթացիկ ծախսերը հոգալու և կանոնադրական խնդիրները լուծելու համար:

 

Նարեկ Կիրակոսյան