ՀՀ պաշտպանության նախարարը և Երևանի քաղաքապետը հետևել են զորահամալրման աշխատանքներին
Քաղաքականություն
25.09.2019 | 18:16ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ եղել է ռազմավարական զորավարժության շրջանակում Երևան քաղաքում զորքերի լրահամալրում իրականացնող հենակետերից մեկում, հետևել պատերազմական ժամանակահատվածում զորահավաքային ռեսուրսով լրակազմվող զորամասերը համալրել պատրասվող զինապարտների հավաքագրման աշխատանքներին:
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը և Երևանի քաղաքապետ շնորհակալություն են հայտնել քաղաքացիներին պետական նշանակության զորավարժանքին մասնակցելու պատրաստակամություն համար, բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթել նախորոշված զորամասերը համալրելու մեկնող զինապարտներին»,- ասված է հաղորդագրությունում: