Բակո Սահակյանը համատեղ արդյունավետ աշխատանք է ակնկալում կառավարության և ԱԺ-ի միջև
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին կառավարության անդամների հետ մասնակցել է Ազգային ժողովի նիստին և պատասխանել պատգամավորների կողմից բարձրացրված հարցերին:
Նախագահն անդրադարձել է սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի՝ նշելով, որ ակնկալում է համատեղ արդյունավետ աշխատանք կառավարության և Ազգային ժողովի միջև: