Հայաստանում օրական 15 հազար դրամով այդ աշխատանքն անող մի քաղաքացի չգտանք, դա արեցին հնդիկները․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
Բոլորը

Հայաստանում բարձր գործազրկության մակարդակ կա, իսկ վերջին մեկ տարվա ընթացքում ես քննադատվել եմ այն բանի համար, որ պնդել եմ՝ բազմաթիվ թափուր աշխատատեղերի գոյության պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ նախընտրում են չաշխատել, որպեսզի չկտրվեն նպաստից։

Այս մասին Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով  ՀՀ-ում գործազրկության մակարդակի մասին հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ վերջին շրջանում հանդիպել է բազմաթիվ գործարարների հետ ու լսել նրանց մտահոգություններն այն մասին, որ գործ ունեն, բայց աշխատող գտնել չեն կարողանում։

«Խոշոր գործարարներից մեկը, օրինակ, ասաց, որ Եվրոպայից է մասնագետ բերում Հայաստան, վճարում է միջին հայաստանյանից տասը անգամ ավելի աշխատավարձ, որպեսզի ելակի ջերմոցներում աշխատեն։ Երբ ես համոզվեցի, որ ՀՀ-ում թափուր աշխատատեղեր կան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարեցի կապվել գործարարների հետ՝ հասկանալու համար, թե ի՞նչ աշխատատեղեր կան և պարզվեց կա 7000 աշխատատեղ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ վերջերս «Ձյունիկ» սառնարանում բռնկված հրդեհին ու դրա հետևանքով  հարյուրավոր տոննա փչացած մսամթերքը սառնարանից դուրս հանելու խնդրին։

«Մենք ֆինանսավորեցինք, որ այդ փչացած մասամթերքն այնտեղից հեռացնեն, մենք ասում էինք մարդկանց վճարեք օրական 5000 կամ 10000 դրամ, թող անեն։ Երկար ժամանակ չէր ստացվում մարդ գտնել և այդ աշխատանքն արեցին Հնդկաստանի քաղաքացիները։ ՀՀ-ում մի մարդ չգտնվեց, որ գա 5000, 1000, 15000 դրամով  այդ աշխատանքն անի»,- ասաց  Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։