ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին
Քաղաքականություն
24.09.2019 | 22:11Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: