Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ ՀԱՊԿ անդամ պետությունների համար. Անատոլի Սիդորով

Լուրեր

03.04.2026 | 21:15
Արագ, պարզ, հասանելի․ «ՄՈԳՈ»-ն նոր մասնաճյուղ բացեց Mega Mall-ում
03.04.2026 | 21:06
Փաշինյանը հրապարակել է ՔՊ-ի նախընտրական ծրագիրը
03.04.2026 | 21:00
Պուտինը միջամտեց ՀՀ ներքին գործերին․ ԵՄ-ին մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ չդատապարտեց ՌԴ նախագահին․ Լուսինե Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:45
Պուտինն իրականությունը խեղաթյուրում է՝ ՀՀ-ի դեմ հաարձակումները հավասարեցնելով ղարաբաղյան հակամարտությանը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:36
Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկը
03.04.2026 | 20:28
Ադրբեջանի կառավարությունը Շուշիի ճանապարհը դարձրել է վճարովի
03.04.2026 | 20:15
Գործը շատացել է, փողը՝ պակասել․ հեռակա բանավեճ՝ բժիշկների ու նախարարի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 20:00
ԲԱՆԱՎԵՃ․ Բանտարկություն՝ Փաշինյանին հարվածելու փորձի մեղադրանքով․ ինչպե՞ս կանխել բռնության և ատելության խոսքը
03.04.2026 | 20:00
ՔԿ-ն պարզաբանում է՝ ինչու է Փաշինյանի միջադեպի գործով քննիչն ազատվել աշխատանքից
03.04.2026 | 19:48
Թրամփը պնդում է, որ ԱՄՆ-ն կարող է բացել Հորմուզի նեղուցը, եթե ավելի շատ ժամանակ լինի
03.04.2026 | 19:35
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երրորդ հանդիպումը
03.04.2026 | 19:29
Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով քննիչն ազատվել է աշխատանքից
03.04.2026 | 19:14
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի  
03.04.2026 | 19:00
Տոմս կա, թռիչք չկա․ ինչպես վերադարձնել չեղարկված հանգստի գումարները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 18:45
Դատավորների անկախությանը միջամտելու նոր գործի՞ք, թե՞ կորպորատիվիզմի դեմ պայքար․ ինչ փոփոխություններ են տեղի ունեցել էթիկայի հանձնաժողովում
Բոլորը

Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների համար: Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ այս մասին ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Նա նշել է, որ նկատվում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ակտիվացում, սակայն լիարժեք զինադադարի համար դեռ շատ անելիք կա:

«Եվ մինչև դա տեղի չունենա, ղարաբաղյան հակամարտությունը կմնա տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիքի հիմնական աղբյուրը»,- հավելել է նա:

Հարավային Կովկասում անվտանգությանն ուղղված սպառնալիքի երկրորդ աղբյուրը բարձրաստիճան զինվորականը համարում է Վրաստանի ղեկավարությունը գործունեությունը, որը բացահայտորեն հանդես է գալիս տարածաշրջանում Ռուսաստանին հակազդելու դիրքերից: Իսկ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցներն իրենց հերթին, ըստ Սիդորովի, ակտիվորեն աջակցում են Թբիլիսիին, կատարելագործում են ռազմական ենթակառուցվածքները:

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերը հաճախ Սև ծով են մտնում և այնտեղ զորավարժություններ անցկացնում, բացի այդ՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո Վրաստանի տարածքում պարբերաբար զորավարժություններ են անցկացնում, որոնց սցենարն ու նպատակն ուղղված են ՌԴ-ին հակազդելուն: