«Վանեցյանի խոսելը կարող է վտանգավոր լինել իշխանությունների համար». Գևորգ Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ

-Երեկ գիշեր, նախնական վարկածով, ինքնասպան է եղել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Դուք ունե՞ք ենթադրություններ, թե ինչը կարող էր ինքնասպանության պատճառ լինել:

-Չեմ կարող ասել, բնականաբար, բայց այստեղ մենք այլ խնդրի ենք առնչվում։ Փաստորեն, Հայկ Հարությունյանը որպես վկա էր ներգրավված Մարտի 1-ի գործի ամբողջ գործընթացում։ Եվ մենք ունենք հերթական ապացույցն այն խնդրի, որ վկաները պաշտպանված չեն մեր երկրում, ինչը մտածելու տեղիք է տալիս։ Հոկտեմբերի 27-ի գործով էլ բազմաթիվ վկաներ, տարբեր պատճառներով, մահվան և հատուկ հանգամանքների հետ կապված խնդիրների բախվեցին։ Մենք այդ խնդիրը պետք է ինչ-որ կերպ Կառավարության ուշադրությանը ներկայացնենք, որպեսզի ինստիտուցիոնալ որևէ լուծում տրվի։ Երկիրը փոքր է, բոլորը բոլորին ճանաչում են, բոլորը բոլորին գիտեն, և հատկապես այսպիսի աղմկահարույց գործերում վկաները պետք է վստահ լինեն, որ իրենց անվտանգությունն ապահոված է, հակառակ դեպքում՝ մենք կարող ենք նրանց վկայությունից զրկվել։

-Հնարավոր համարո՞ւմ եք սպանության տարբերակը։

-Չի կարելի բացառել, հետաքննությունը ցույց կտա։ Մենք գիտենք բազմաթիվ սպանություններ, առաջին հայացքից գոնե, ներկայացվում են որպես ինքնասպանություն։ Համենայնդեպս, քաղաքական երանգ և հետևանքներ ունեցող դեպքերում։ Նույնիսկ բանակում շատ են այդպիսի դեպքերը, երբ ոչ կանոնադրական հարաբերություններ են լինում, և այդ ամենը ներկայացվում է որպես ինքնասպանություն։ Դա ամենահեշտ տարբերակն է հանցանքը կոծկելու։

-Եվ ո՞ւմ կարող էր ձեռք տալ Հայկ Հարությունյանի մահը։

-Չգիտեմ։ Եկեք մենք չմտնենք գուշակությունների դաշտ, միգուցե որոշակի բացահայտումներ լինեն։

-Պարո՛ն Գորգիսյան, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը սպառնում է խոսել։ Նա ասել է՝ պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել՝ առանց հետևանքների մասին մտածելու։ Կարո՞ղ է ԱԱԾ նախկին պետը խոսել առանց հետևանքների մասին մտածելու։

-Ես կարծում եմ, որ նա միշտ հետևանքների մասին կմտածի, բայց խոսել, միգուցե, կարող է՝ հաշվի առնելով այն ամբողջ տեղեկատվությունը, ինչին տիրապետում է ԱԱԾ պետը։ Ես կարծում եմ՝ նրա խոսելը շատ վտանգավոր կլինի իշխանությունների համար։ Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի էր հասնել այս օրվան։ Ինչպե՞ս կարելի էր այնպես աշխատել սեփական ենթակայի հետ, որ նա հեռանա այսպիսի խայտառակ ձևով և այսպիսի սպառնալիքների հասնող տեքստերով։ Եվ նրան շնորհակալություն չհայտնեն աշխատանքի համար։ Շատ հետաքրքիր և վտանգավոր ժամանակներ ենք ապրում։ Եթե Վանեցյանը պնդում է, որ կարող է աշխարհացունց հայտարարություններ անել, կարծում եմ՝ կարող է անել։ Հետևանքների մասին՝ այդ հետևանքներն ինչ-որ փուլում պարոն Վանեցյանը կարող է հաշվարկել և տեսնել, որ իրեն ձեռք են տալիս, որովհետև նա չհերքեց, որ քաղաքականության մեջ որոշակի անելիք ունի։ Այս հարցադրումը նրան ուղղվեց, և դրա պատասխանը որոշակի չէր։  Չի բացառվում, որ նա կունենա հետագա քաղաքական ակնկալիքներ, ամբիցիաներ, և չի բացառվում, որ նա իր տիրապետած ինֆորմացիան օգտագործի ինչ-որ փուլում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան