Հայաստանում կգործարկվի կառավարման տեխնոլոգիաների աքսելերատոր

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը
Կառավարման տեխնոլոգիան աշխարհում մեծ զարգացում ապրող ուղղություն է, որի համաշխարհային շուկան գնահատվում է շուրջ 400 մլրդ ԱՄՆ դոլար։ Այն ուղղված է կառավարության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության, թափանցիկության և հասանելիության բարձրացմանը. տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են:
«ՄԱԶԾ-ի   ImpactAim աքսելատորի կողմից Հայաստանում առաջին անգամ նախաձեռնվում է Կառավարման տեխնոլոգիաների աքսելերատոր ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)  ֆինանսավորմամբ և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ և աջակցությամբ: Ծրագրի իրականացման մեջ կարևոր գործընկերներ են հանդիսանում նաև Կատալիստ հիմնադրամի «Hero House»-ը և ՄԱԶԾ-ի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը:
Կառավարման տեխնոլոգիաների աքսելերատորի նպատակն է ներգրավել ստարտափներին կառավարման նոր լուծումների մշակման ուղղությամբ: Աքսելերատորը ստարտափ թիմերին կտրամադրի բիզնես և տեխնոլոգիական փորձագիտական խորհրդատվություն և մենթորություն, ինչպես նաև ազդեցության գնահատման մեթոդաբանություն և հմտություններ։
Ստարտափների կողմից աքսելերատորին դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է»,- ասված է հաղորդագրությունում: