ԱԱԾ-ն բացահայտել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք

Լուրեր

23.07.2026 | 17:23
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտ կանցկացնի Չարլզ Օլիվեյրայի հետ
23.07.2026 | 17:15
Արթուր Սարգսյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. նա պատգամավորի անձեռնմխելիություն է ստացել. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 17:07
Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանրամասներ է հայտնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթից
23.07.2026 | 17:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
23.07.2026 | 16:52
Սերժ Սարգսյանի՝ «Սև Բերդ» ամրոցը օտարելու վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին
23.07.2026 | 16:42
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինայում պատերազմի ավարտի համար «նոր գաղափարներ» են անհրաժեշտ
23.07.2026 | 16:40
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց
23.07.2026 | 16:31
Հայ գրոսմայստերները մրցաշարի են մասնակցում Ֆրանսիայում
23.07.2026 | 16:22
Սև ծովում թուրքական նավը ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման․ զոհ և վիրավորներ կան
23.07.2026 | 16:13
Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին Կառավարությունը 3 տարով պետական տարածք կտրամադրի
23.07.2026 | 16:05
Արագածոտնում եղբայրները մեղադրվում են մորը գրտնակով սպանելու և դին թաքցնելու համար
23.07.2026 | 15:55
Մոսկվայի մարզում Սու-57 է կործանվել․ այն համարվում է ՌԴ սպառազինության ամենաժամանակակից կործանիչը
23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է շուրջ 2 կգ քաշով  կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, գալով նախնական համաձայնության, ոսկերչությամբ զբաղվող անձանց միջոցով պատրաստել են ոսկեպատ արծաթե համաձուլվածքներ՝ ոսկու ձուլակտորների նմանողությամբ, և նախաձեռնել դրանց իրացումը:

Մասնավորապես՝ 2019թ. սեպտեմբերի 8-ին նշված կեղծ ձուլակտորներից շուրջ 0.5 կգ-ը խաբեությամբ վաճառել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն՝ վերջինիցս ստանալով 9 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այնուհետև, սեպտեմբերի 23-ին, նշված անձինք փորձել են նույն քաղաքացուն իրացնել ևս 1.5 կգ կեղծ ոսկու  ձուլակտորներ՝ 27.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, սակայն գործարքն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնվել և բերման են ենթարկվել:

Բացի այդ, ըստ հավաստի օպերատիվ  տվյալների, վերջիններս կեղծ ոսկու ձուլակտորներ են գրավադրել  նաև հայաստանյան բանկերից մեկում՝ դրա դիմաց ստանալով գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցված  քրեական  գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: Երկու  անձ ձերբակալվել է, երրոդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին»,- ասված է հաղորդագրությունում: