ՀՔԾ պետի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Իտալիայի իրավապահ կառույցներ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ՀՔԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության և Իտալիայի Հանրապետության` կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած իրավապահ կառույցների միջև համագործակցության հաստատման և ընդլայնման նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը 2019 թվականի սեպտեմբերի 16-ից 20-ը այցելել է Իտալիայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:

«Պատվիրակությունը հանդիպել է Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի, Ֆինանսական գվարդիայի և Կարաբինիերների բանակի ղեկավար կազմի հետ: Կողմերը կարևորել են իրավապահ ոլորտում համագործակցային հիմքերի ստեղծումն ու ամրապնդումը, որի արդյունքում հնարավոր կլինի միջազգային լավագույն փորձի ներդրմամբ նոր և ավելի արդյունավետ մեխանիզմներ մշակել մեր երկրում իրականացվող իրավական ոլորտի բարեփոխումների գործընթացում: Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել են հիշյալ կառույցների` կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, այդ թվում` փողերի լվացման դեմ պայքարի հարուստ փորձը և քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը: Քննարկվել է նաև արդի տեխնոլոգիաների դերը երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձի հարցում:

Պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ֆինանսական գվարդիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական ծառայություն /հատուկ բաժին/ և Կարաբինիերների բանակի օպերատիվ կառավարման կենտրոն:

Աշխատանքային այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վիկտորիա Բաղդասարյանի, ինչպես նաև Կարաբինիերների բանակի գլխավոր հրամանատարության շտաբի պետ, գեներալ Տեո Լուցիի, Ֆինանսական գվարդիայի գլխավոր հրամանատարության շտաբի պետ, գեներալ Ումբերտո Սիրիկոյի և նշված կառույցների այլ պաշտոնատար անձանց հետ: Վերջիններիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավապահ ոլորտի համագործակցության շրջանակներում փոխըմբռնման հուշագրեր կնքելու վերաբերյալ:

Հայաստանյան պատվիրակությունը կարևորել է այցի ընթացքում ձեռք բերված դրական փորձն ու գիտելիքները և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը հետագայում էլ ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի: Իտալիայի իրավապահ կառույցների ներկայացուցիչները, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել նպաստել հայկական կողմի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը և այդ շրջանակներում որոշակի ծրագրեր մշակել փորձի փոխանակման ու մասնագիտական վերապատրաստման հարցերի շուրջ` փոխադարձ այցերի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում: