ՀՀ ղեկավարի կազմի առաջին դեմքերը գործուղման մեջ են. ովքե՞ր են փոխարինում նրանց

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՀ ղեկավար կազմի առաջին դեմքերն այս օրերին գործուղումների մեջ են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է. նա Նյու Յորքում մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, իսկ մինչ այդ հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիա է մեկնել: Հռոմում նա մասնակցելու է կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում մասնակցում է Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովին:

Վարչապետի բացակայության դեպքում նրան փոխարինում է փոխվարչապետերից մեկը: Այս դեպքում Նիկոլ Փաշինյանին փոխարինում է Տիգրան Ավինյանը: Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահի բացակայության դեպքում պետության ղեկավարի լիազորությունները ստանձնում է ԱԺ նախագահը:

Սահմանադրության 144 հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում, մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Factor.am-ը սահմանադրագետ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նշյալ հոդվածը տարածվում է նաև ՀՀ նախագահի գործուղումների վրա, և եթե այո, ապա այս դեպքում ո՞վ է փոխարինում նախագահին, երբ ԱԺ նախագահը ևս գործուղման մեջ է:

«Այսօր, եթե փաստացի երկրում չեն գտնվում, դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը պետք է նրանց փոխարինի: Մենք ապրում ենք տեխնոլոգիական առաջընթացի դարում: ՌԴ-ի, ԱՄՆ-ի նախագաները կարողանում են իրենց երկիրը ինքնաթիռից կառավարել՝ 24-ժամյա ռեժիմով: Հանրապետությունից դուրս գտնվելը ոչ մի նշանակություն չունի, նա իր պաշտոնավարումը շարունակում է»,- մեկնաբանեց սահմանադրագետը:

Նարեկ Կիրակոսյան