«Իշխանությունը հանրապետականների հիմնած կանոնակարգին հարմարված աշխատում է». Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Նոր խորհրդարանն իր ամբողջ պոտենցիալով դեռ չի աշխատել: Իշխանությունը հանրապետականների հիմնած կանոնակարգին հարմարված աշխատում է: Այս մասին այսօր՝ «ԱԺ մոնիթորինգ. 7-րդ գումարման ԱԺ-ի 2-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով քննարկման ընթացքում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Պետք է այստեղ հաշվի առնենք, որ 132 պատգամավորներից 102-ը, եթե չեմ սխալվում, առաջին անգամ են պատգամավոր, հետևաբար, այստեղ նաև ինստիտուցիոնալ հիշողության խնդիր կա, հունի մեջ ընկնելու խնդիր։ Կարծում եմ՝ ընթացքում ավելի կակտիվանա և կաճի պատգամավորների նախաձեռնությունների թիվը»,- ընդգծեց Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ խորհրդարանի այժմյան կանոնակարգը վերանայել է պետք. «Պետք է ասեմ, որ այս կանոնակարգ-օրենքը շատ վատն է և այն ժամանակ էլ դեմ եմ քվեարկել։ Գերմանական օրինակը բերեմ. երբ Բունդեսթագը նոր է ընտրվում, իրենք մի հատ նայում են կանոնակարգը՝ ուզո՞ւմ են դրանով աշխատեն, թե՝ ոչ, եթե բաներ կա, փոխում են, նոր են սկսում տարին։ Մենք եկել ենք հանրապետականների գրած կանոնակարգով աշխատում ենք, տենց հաշտ ու խաղաղ ու հարմարվել ենք այդ ֆորմատի հետ։ Սա նաև վերաբերում է սուպերվարչապետական համակարգին։ Այդ կանոնակարգն այնպես է գրված, որ միշտ հօգուտ քաղաքական մեծամասնության է, սա պետք է վերանայել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան