Կարկուտից տուժած ու վարկերով ապրող գյուղացին սպասում է Կառավարության աջակցությանը

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Այս տարվա ամառն այնքան էլ բարեբեր չէր Շիրակի մարզի տարբեր համայնքների գյուղացիական տնտեսությունների համար։ Հունիսին գրանցված չորս կարկտահարությունների և դրանց հետևած ցրտահարությունների պատճառով մարզի գյուղացիական տնտեսությունները մեծ վնաս կրեցին։ Մեծապես տուժեցին հատկապես հացահատիկային ու բանջարաբոստանային մշակաբույսերը։ Շիրակի մարզպետարանի համապատասխան հանձնաժողովները տուժած բոլոր համայնքներում աշխատել են ու վնասի չափերը ներկայացրել Կառավարությանը։ Ընդհանուր առմամբ, 10.000 հա է վնասվել, վնասի ընդհանուր չափը կազմել է 4 մլրդ դրամ: Այժմ կարկուտից տուժած գյուղացիները Կառավարության աջակցությանն են սպասում: Այն, սակայն, ուշանում է:

Գյուղացիները բանկերից վերցրած վարկերով են աշխատում և հող մշակում, իսկ այս տարի նաև կարկուտի հետևանքով բերքը քիչ է, գյուղացին պետական աջակցություն է ակնկալում:

«Գյուղատնտեսությունը քիչ եկամուտ ապահովող ռիսկային տնտեսություն է, այս տարի էլ բերրի տարի չէր, խնդիր կար խոտհարքի մասով, մարդիկ վարկեր են վերցրել՝ անասունները պահելու համար։ Անցած տարվա համեմատ՝ բերքը 40-50 տոկոսով նվազ է: Անցյալ տարի բերրի էր։ Վարսակը, օրինակ, անցյալ տարի վաճառվել է 80-90 դրամով, այս տարի վաճառում են 120-130 դրամով»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ Կառավարությունից որևէ փոխհատուցում կտրվի։

Ի տարբերություն Աշոցքի տարածաշրջանի համայնքների՝ Ախուրյանի տարածաշրջանի մի շարք համայնքների՝ կարկուտից տուժած ընտանիքներից շատերը ստացել են օգնություն, սակայն ոչ թե պետությունից, այլ Հայկական Կարմիր խաչ ընկերությունից:

Նշենք, որ Շիրակի մարզի 6 համայնքիч կարկուտից առավել տուժած ընտանիքները Հայկական Կարմիր Խաչից ստացել են դրամական աջակցություն, ընդհանուր առմամբ՝ 150.040.450 դրամ։

«Այս պահին 5 բնակավայրեր՝ Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառաջ և Կամո, ընդգրկվել են Կարմիր խաչի ցուցակներում: Ֆինանսական աջակցություն է տրամադրվելու նրանց, ում վնասը կազմել է 70-75 տոկոս և ավելի։ Մեկ անձին տրվում է 35. 000 դրամ։ Բացի այդ՝ 50 և ավելի տոկոս վնաս ունեցողներ էլ կան, որոնց ցուցակները ներկայացվել են մարզպետարան, սակայն մինչև օրս փոխհատուցման մասին լուր չկա»,- Factor.am-ին ասաց Ախուրյան  համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը:

Նրա խոսքով՝ այն ընտանիքները, որոնք ընգրկված չեն Կարմիր խաչի ցուցակներում,  ցանկանում են, որ Կառավարությունը գոնե սերմացու տրամադրի:

Ախուրյանի տարածաշրջանում նույնպես այս տարի բերքառատ չէ, որի պատճառով շուկայում գնաճ է նկատվում։

«Նախորդ տարիներ համեմատությամբ՝ բերքը քիչ է։ Օրինակ, եթե խոսքը կարտոֆիլի մասին է, բերքը ցածր է: Այս պահին բերքահավաքն ընթանում է, դեռ չենք ամփոփել, բայց արդեն իսկ թանկ է՝ նախորդ տարվա համեմատ։ Դաշտից դնելու դեպքում մեծածախ արժեքը հիմա 120 դրամ է»,- ասաց Արծրունի Իգիթյանը։

Հավելենք, որ նախորդ տարվա համեմատ՝ Շիրակի մարզում այս տարի նաև 20 տոննա պակաս հացահատիկ է հավաքվել:

Էմմա Չոբանյան