Չկա մի բան, որը նախկինում չի ասվել. դատախազը` Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդության մասին
Հասարակություն
24.09.2019 | 13:23ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին պաշտպանները հերթական անգամ միջնորդեցին նրան գրավի դիմաց ազատ արձակել:
Նշենք, որ գրեթե բոլոր դատական նիստերին պաշտպանական խումբը հանդես է գալիս նմանատիպ միջնորդություններով:
Դատախազ Վահե Դոլմազյանը առարկեց միջնորդության դեմ` ասելով, որ այս միջնորդությունը որևէ բանով չի տարբերվում նախկինում արված և մերժված միջնորդություններից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան