Վայոց Ձորի մարզպետը արդեն պետք է հրաժարականի դիմում ներկայացրած լիներ. ՀՌՀ նախագահ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վայոց Ձորի մարզպետը արդեն պետք է հրաժարականի դիմում ներկայացրած լիներ: Այս մասին  ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն է գրել իր ֆեյսբուքյան էջում.

«Վայոց Ձորի մարզպետը արդեն պետք է հրաժարականի դիմում ներկայացրած լիներ: Անկախ նրանից, մասնակցել է այդ ծեծին, թե տանը թեյ է խմել այդ պահին: Անկախ նրանից, գինովցած փոխգնդապետն է հրահրել այդ ծեծ ու ջարդը, թե մարզպետի օգնականը: Անկախ նրանից, հանրային դժգոհության ալիք բարձրացել է, թե այդ ծեծի մասին տեղյակ են միայն Վայքի բնակիչները:

Սա քաղաքակիրթ երկրների բյուրոկրատիայի չգրված օրենքներից է՛ պատասխանատվություն կրել քո ենթակաների արարքների համար: Բայց, կարծես, մարզպետը հարկ չի համարել նույնիսկ ներողություն խնդրել մարզի բնակիչներից և տուժածի ընտանիքից: Այսօր պաշտոնյայի կամավոր հրաժարականի այդ ինստիտուտը պետք է աշխատի»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ժամը 00:20-ին անգիտակից վիճակում Եղեգնաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Արա Մխիթարյանը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպան մարմնական վնասվածքը ստացել է 2019թ. սեպտեմբերի 17-ին ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում պարզաբանումներ ստանալու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1991թ., բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: Դեպքի առթիվ ՀՀ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ, բացի վերը նշված սպայից, մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի ևս երկու սպա: Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակում Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: