«Պարոն Վանեցյանը չի կարող մեր կառավարության մասին կոռուպցիոն փաստեր հրապարակել». Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

-Երեկ վարչապետը Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը բնորոշել էր անարգանք սպայի պատվին։ Պարոն Վանեցյանն այսօր հակադարձել է՝ Փաշինյանը խոսում է բաներից, որոնցից քիչ է հասկանում։ Ի՞նչ է տեղի ունեցել նրանց միջև, որ բանը հասել է այսպիսի հակամարտության։

-Եթե աշխարհի որևէ երկրում տեսնեք հատուկ ծառայության պաշտոնանկ արված ղեկավարի, որը հետո քաղաքական հայտարարություն է անում, չկա նման բան: Ես ցավում եմ պարոն Վանեցյանի համար, բայց ինքն իր վարքով խորը հիասթափություն է առաջացնում։ Սպայի պատիվ ասվածն ի՞նչ է։ Ամենակարևորն այն է, որ Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները լուռ կատարել։

-Կա՞ն կասկածներ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում նա աշխատել է ընդդեմ իշխանությունների։

-Ես դա չգիտեմ, չեմ ուզում այդ հարցի մեջ մտնել։ Այն, ինչ տեղի ունեցավ իր հրաժարականից հետո, վատ երևույթ էր։ Դա սպային պատիվ չէր բերում։

-Պարոն Վանեցյանն ակնարկում է, որ իր և Փաշինյանի պատկերացումները սպայի մասին տարբեր են։

-Հենց դրա մասին եմ ասում։ Սպայի համար ամենամեծ պատիվն իր Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները կատարելն է։

-Ինքն ասում է, որ խաղաղության ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետը չէ։

-Պետք է նայել Սահմանադրությունը։ Այն, որ ասում է, թե խաղաղության ժամանակ պաշտպանության նախարարն է զորքերի հրամանատարը, դա ԱԱԾ տնօրենի վրա չի տարածվում։ ԱԱԾ տնօրենի Գերագույն գլխավոր հրամանատարը հանրապետության վարչապետն է, գործատուն, աշխատանքի ընդունողն ու ազատողը։

-Պարոն Վանեցյանը սպառնում է խոսել։ Եթե նա պիտի ասի բաներ, որոնք ասելու չեն, նշանակում է՝ պիտի հրապարակի կոռուպցիոն ինչ-որ փաստե՞ր։

-Այն, որ մեր քաղաքական թիմի հետ կապված երբեք չի կարող լինել կոռուպցիոն որևէ պատմություն, երկրորդ կարծիք չկա։ Կարելի է ճանճի տզզոցն այլ կերպ ներկայացնել։ Այստեղ դա պատիվ չի բերի նրան։

-Հրաժարականից հետո նա գնացել է Մոսկվա։ Կա՞ օրենք, որը կարգավորում է գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեցող մարդկանց երկրից դուրս գալու իրավունքն ու պարտականությունները հրաժարականից հետո:

-Ճիշտն ասած՝ չէ։ Դա ևս օրենսդրական բաց է, որն առաջիկայում պետք է ուսումնասիրել և հասկանալ։ Աշխարհի փորձն է պետք նայել։ Մենք այդ խնդիրն ունենք։ Մենք ունեինք պաշտպանության նախարար, որն այլ երկրի քաղաքացի էր, մենք ունեինք գլխավոր դատախազի տեղակալ, որը պաշտոնանկությունից հետո աշխատանքի անցավ այլ երկրում։ Այդ հարցին պետք է օրենսդրական դաշտում անդրադառնանք։ Իսկապես դա պետական անվտանգության հարց է, երբ պետական գաղտնիքին մուտք ունեցող մարդիկ թողնում գնում են, ինչը կարող է հարվածի տակ դնել ՀՀ-ն

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան