Վանեցյանի և Փաշինյանի միջև հեռակա բանավեճը չի բխում պետության շահերից. քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո նրա և Նիկոլ Փաշինյանի ջրերը մի առվով չեն հոսում։ Վանեցյանը պաշտոնին հրաժեշտ տալիս գրել էր. «Որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ, սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։

Այս հայտարարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձավ, դրանցից մեկը երեկ էր՝ Լոս Անջելեսում։ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում կոշտ գնահատականներ էր տվել Վանեցյանի հայտարարությանը՝ համեմատելով այն ուսադիրներն աղբանոցը նետելու հետ: «Սպան այդպիսի բան անի՞, դա գիտեք՝ ինչ է, դա նշանակում է՝ ուսադիրները գցել աղբամանը»,- ասել էր Փաշինյանը։

Վարչապետի այս հայտարարությանը հետևեց ԱԱԾ նախկին տնօրենի պատասխանը: «Նիկոլ Փաշինյանը չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել՝ առանց հետևանքների մասին մտածելու»,- ասել էր Վանեցյանը՝ հավելելով, թե Նիկոլ Փաշինյանը մարդիկ է ուղարկում իր մոտ՝ խնդրելով, որ լռի:

Ուշագրավ է նաև, որ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով ուսադիրներն աղբանոցը նետելուն, ասել էր, թե ժամանակը ցույց կտա՝ ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում։

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ տհաճ իրավիճակ է ստեղծվել, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. «Ես այն կարծիքին եմ, որ եթե պետության ղեկավարը կամ կազմակերպության ղեկավարն իր ընտրած նախկին աշխատողի հետ նման իրավիճակում է հայտնվում, ապա դա առաջին հերթին իր մեղքն է»։

Մելիքյանն ասաց՝ իր համար անհասկանալի էր ուսադիրները աղբանոցը նետելու վերաբերյալ վարչապետի երեկվա համեմատությունը. «Մենք գործ ունենք հրաժարական տված անձի հետ: Իսկ ես այն կարծիքին եմ, որ հրաժարական տված անձը իրավական և բարոյական տեսանկյունից ունի բոլոր իրավունքները՝ իր կարծիքն արտահայտելու համար և այդպես արձագանքել նրա հայտարարությանը՝ անհասկանալի է»։

ԱԱԾ նախկին տնօրենի և վարչապետի հեռակա բանավեճը լուրջ երանգ է ստանում, Factor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ Ըստ նրա՝ չի բացառվում, որ Արթուր Վանեցյանն անգամ որոշակի բացահայտումներ անի. «Իր այսօրվա հայտարարության մեջ այդպիսի ակնարկներ կային տողատակերում, ինչը, բնականաբար, չի բխում պետության շահերից և կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ»։

Քաղաքագետը հիշեցնում է, որ նախքան Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս շատ մեղմ գնահատականներով, սակայն հենց Վանեցյանը սրեց իրավիճակը… «Այլ կլիներ իրավիճակը, եթե նրա նկատմամբ լուրջ մեղադրանքներ ներկայացրած լիներ Նիկոլ Փաշինյանը։ Ամեն դեպքում՝ կարծում եմ, որ ճիշտ կլիներ՝ կողմերը հանդիպեին և իրավիճակը քննարկեին առանց մամուլի»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան