«Դաշնակցության իմիջն ընկած չէ». Իշխան Սաղաթելյան

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Դաշնակցության իմիջն ընկած չէ: Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՅԴ տեղի կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀՅԴ-ն պետք է վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծավալած գործունեության մասին, քանի որ դա շատ կարևոր կլինի Հայաստանում հենց Դաշնակցության հետագա իմիջի և հետագա գործունեության համար:

«Այդ կարճ հաղորդագրությունից հանդիպման մասին ամբողջական պատկերացում ունենալ և մեկնաբանել չեմ կարող: Մեր ընկերները զեկույց կտան, թե ինչի մասին են խոսել, կանդրադառնանք հարցին»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը:

Վարչապետն ԱՄՆ-ի ՀՅԴ-ականների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ եթե Հայաստանի ՀՅԴ ներկայացուցիչները զրուցելու ցանկություն ունենան, ապա այդ ցանկությունն անարձագանք չի մնա:

Իշխան Սաղաթելյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերը լսել են, բայց պետք է կրկին լսեն հանդիպմանը մասնակցած կուսակիցներին, որպեսզի կարողանան թեմային անդրադարձ կատարել:

Նարեկ Կիրակոսյան