Եթե համարում ենք, որ անցել են հանցավոր ռեժիմի ժամանակները և Նոր Հայաստան ենք կառուցում, ապա  ՀՀ ԶՈՒ սպայի նկատմամբ բռնությունը պետք է խստագույնս պատժվի. Ժիրայր Սեֆիլյան

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Եղեգնաձորում ՀՀ ԶՈՒ սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի ենթարկելու միջադեպին:

«Ս.թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ՀՀ ԶՈՒ սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելով մահվան դուռը հասցնելու դեպքն ակամա զուգահեռներ առաջացրեց Հարսնաքար ռեստորանի մոտ 2012 թ. հունիսի 17-ին ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանին ծեծելով սպանելու դեպքի հետ:

Զուգահեռի պատճառը ոչ միայն համանման հանգամանքներում սպային խմբով մահու չափ ծեծելու երևույթն էր, այլև ծեծողների առնչությունը իշխանության հետ: Առաջին դեպքում դրանք օդիոզ օլիգարխ, ՀՀԿ-ական բանդայի կարկառուն ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի շրջանակից էին, իսկ այս դեպքում՝ իշխանության առաջին էշելոնի անդամ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի:

Սակայն, նկատի ունենալով երկրում տեղի ունեցած փոփոխությունները, որոշեցինք սպասել գործող իշխանության, մասնավորապես՝ իրավապահպան մարմինների քայլերին:

Հետագա օրերի ընթացքը ցույց տվեց, որ սայլը տեղից չի շարժվում և կարծես թե նույն ձեռագիրն է աշխատում:

Վայոց Ձորի մարզպետը, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն հիմնավոր կասկածի մակարդակում առնվազն առնչություն ունի դեպքի հետ, ոչ միայն չի դատապարտում տեղի ունեցածը, այլև գրեթե հոխորտաբարո կեցվածքով հարցազրույցներ է տալիս, մինչդեռ վարչապետը դեռևս որևէ հետևություն չի անում և հանդուրժում է նրան իր պաշտոնում:

Իսկ իրավապահպան մարմինները ծեծին մասնակցածներից դեռևս միայն մարզպետի օգնականին են մեղադրանք առաջադրել ու կալանավորել։ Մյուսներին իբրև թե դեռ չեն կարողանում բացահայտել: Ընդ որում՝ ինչպես հուշում են մասնագետները, նրանք կիրառում են Վահե Ավետյանի գործով արդեն փորձարկված տարբերակը և արարքը որպես կանխամտածված, ալտերնատիվ հասարակ դիտավորությամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության փորձ (Վահե Ավետյանի դեպքում՝ սպանություն) որակելու փոխարեն Վայոց Ձորի մարզպետի օգնականին ընդամենը ներկայացնում են ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք:

Եթե համարում ենք, որ անցել են ազգադավ ու հանցավոր ռեժիմի ժամանակները և Նոր Հայաստան ենք կառուցում, ապա մարդու, քաղաքացու, ՀՀ Զինված Ուժերի սպայի նկատմամբ դաժան բռնությունը, հատկապես, եթե դա կատարել են իշխանության կամ մերձիշխանական շրջանակի ներկայացուցիչները, պետք է խստագույնս պատժվի իրավական առումով և մերժվի ու արմատախիլ արվի առաջին հերթին իշխանության դատապարտող վարքագծով և ձեռնարկած արդյունավետ միջոցներով: Արտոնյալությունն ու անպատժելիությունը պետք է բացառվեն:

Շատ եմ ափսոսում, որ իշխանությունը լուռ է և անգործություն է ցուցաբերում, իսկ իրավապահպան մարմինները նախկինի նման ձգտում են արդարացնել ու փրկել նրա ներկայացուցչին: Մենք տեսնում ենք, որ բռնության դեմ առիթ-անառիթ կատարվող հայտարարությունները որևէ արդյունք չեն տալիս, քանի որ կյանքում նախկինի նման հակառակն է կատարվում:

Իշխանությանը չի ցնցում և չի սթափեցնում անգամ այն հանգամանքը, որ ստահակները ձեռք են բարձրացրել Հայկական բանակի սպայի վրա, որ ազգի գոյության ու արժապատվության պահապան-խորհրդանիշն է: Նրա ներկայացուցիչները չեն գիտակցում, որ, այսպես շարունակվելու դեպքում, իրենք էլ կարող են խրվել բռնապետության և ազգուրացության նույն ճահճի մեջ:

Դատապարտելով տեղի ունեցածը, ՀՀ իշխանությանը հորդորում ենք անհապաղ ու վճռական քայլերով դուրս գալ այս աղետալի ընթացքից և, մասնավորապես՝
1) հրապարակավ դատապարտել տեղի ունեցածը և զբաղեցրած պաշտոնից հեռացնել Վայոց Ձորի մարզպետին,
2) կատարել ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանի նկատմամբ մահափորձի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ առաջին հերթին քրեական օրենքին համապատասխան որակելով արարքը և բացահայտել ու պատասխանատվության կանչելով բոլոր մեղավորներին,
3) վերանայել Վահե Ավետյանի սպանության գործը և օրենքին համապատասխան չափով ու ձևով պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, այդ թվում և առաջին հերթին՝ Ռուբեն Հայրապետյանին»,- ասված է հաղորդագրությունում: