Եթե ՀՅԴ-ի կողմից լինի զրուցելու ցանկություն, այն անարձագանք չի մնա․ Փաշինյանը ԱՄՆ-ում հանդիպել է ՀՅԴ տեղական կառույցի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Հայապահպանությունը շատ կարևոր գործունեություն է, որը մեզ բերել հասցրել է այսօրվա հանգրվանին, երբ մենք խոսում ենք ռազմավարական հեռանկարային խնդիրների մասին: Բայց ես կարծում եմ՝ մի բան պետք է ավելացնենք. երբ ասում ենք պահպանություն, մի տեսակ պահպանողական է հնչում, ինձ թվում է՝ մենք պետք է ավելի զարգացման մասին արդեն մտածենք: Լոս Անջելեսում ՀՅԴ-ի տեղական կառույցի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ստեփանակերտի իմ ելույթում էլ եմ ասել, որ երբ խոսում ենք հայրենադարձության մասին, նկատի ենք առնում նաև Սփյուռքում հայրենադարձություն: Եվ նկատի ենք առնում այն մարդկանց, ովքեր իրենց ինքնությունից հեռացել են ինչ-ինչ պատճառներով: Մենք պետք է նաև այդպիսի քաղաքականություն տանենք, որ մեր այդ հայրենակիցները վերադառնան իրենց ինքնությանը»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ ՀՅԴ-ն Հայաստանի ներքաղաքական կյանքում բավական ակտիվ դերակատարում է ունեցել և ունի. «Այդ դերակատարման ընթացքում միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել Դաշնակցության հետ և միշտ չէ, որ մենք համաձայնություն ենք ունեցել, բայց մեր համազգային նպատակների համատեքստում դա ոչ մի բան չի փոխում: Որովհետև այն հարցերը, որոնց վերաբերյալ մենք այդքան էլ համաձայն չենք, այնքան էլ էական չեն, եթե կան բազմաթիվ ռազմավարական բնույթի հարցեր, որոնց հետ մենք համաձայն ենք»:

Վարչապետը հայտարարել է, որ ՀՅԴ-ն, իր կարծիքով, պետք է վերագնահատումներ անի վերջին շրջանում Հայաստանում ծավալած գործունեության մասին: «Իմ կարծիքով՝ դա շատ կարևոր կլինի Հայաստանում հենց Դաշնակցության հետագա իմիջի և հետագա գործունեության համար: Ինքս ասել եմ, որ շատ եմ ցավում, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Դաշնակցությունը չհավաքեց անհրաժեշտ թվով ձայներ, որովհետև ես կարծում եմ՝ դա մեր պետականությանը շատ օգտակար կլիներ»:

Ամեն դեպքում, ըստ Փաշինյանի, եթե ՀՅԴ-ի կողմից զրուցելու ցանկություն լինի, այդ ցանկությունն անարձագանք չի մնա:

Մանրամասները՝ տեսանյութում: