Բժշկի մոտ՝ առանց հերթի. Երևանի պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգ

Լուրեր

02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ պոլիկլինիկաներում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման համակարգը:

«Քաղաքացիների կապը պոլիկլինիկայի հետ սկսում է տեղամասային թերապևտին, մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին այցից: Այդ այցերի անբաժան մասը կազմող մեծ հերթերն ու ժամանակի կորուստը շուտով անցյալում կմնան: Երևանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ: Քաղաքապետարանը ծրագիրն իրականացնում է «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ:

«Տարիներ շարունակ պոլիկլինիկաներում եղել է խնդիր հերթերի հետ կապված և քաղաքացիների արդարացի դժգոհությունը: Էլեկտրոնային հերթագրման համակարգը ևս մեկ քայլ է մեր քաղաքացիներին էլ ավելի հասանելի և մատչելի դարձնելու պոլիկլինիկաների մատուցած ծառայությունները»,-նշում է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Հերթագրման համակարգն այսօր արդեն իսկ ներդրվել և գործում է Երևանի 13 պոլիկլինիկաներում: Ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տնից, աշխատավայրից կամ հարմար այլ վայրից ընդամենը հեռախոսազանգի միջոցով, չկորցնելով ավելորդ ժամանակ ու նյարդեր, հերթագրվել տարածքային թերապևտի մոտ հարմար օրը և հարմար ժամին:

Հերթագրումները կատարավում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 17:00-ն:

Հերթագրման համար առանձնացվել են հատուկ հեռախոսահամարներ: Դրանք փակցված են բոլոր պոլիկլինիկաներում: Հերթագրվել հնարավոր է նաև այցելելով պոլիկլինիկա:

Համակարգում ներբեռնված են քաղաքացիների հիմնական տվյալները: Այցի օրը նշանակված ժամից մի քանի րոպե շուտ պետք է մոտենալ մատենավարման բաժին, որտեղ կտրամադրվի այցելության թերթիկն ու անկետան:

Գրանցումները կատարվում են այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվի 15-20 րոպե ժամանակ: Բժշկի մոտ մտնելու ժամային որոշ շեղումներ, այնուամենայնիվ հնարավոր են, բայց ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ:
Հերթագրման համակարգի ներդրումը կարևոր է ոչ միայն քաղաքացիների արագ սպասարկման, այլև բժիշկների և բուժհաստատության աշխատանքն առավել կանոնակարգված դարձնելու համար:
Այժմ աշխատանքներ են տարվում նաև մյուս պոլիկլինիկաներում: Մինչև տարեվերջ ծրագիրը հասանելի կլինի քաղաքի բոլոր 24 պոլիկլինիկաներում:
«Ծրագիրը դեռ աշխատում է միայն տեղամասային թերապևտ կամ մանկաբույժ բժշկի մոտ հերթագրվելու համար: Երկրորդ փուլով նեղ մասնագետների մոտ գրանցումը ևս կիրականացվի հերթագրմամբ»,– ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Պոլիկլինիկաներում հերթագրումն այսուհետ պարտադիր պայման է: Առանց հերթագրվելու կարող եք այդպես էլ սպասել և չսպասարկվել: Սա չի վերաբերում, իհարկե, բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիների հրատապ դեպքերին:

Երևանի քաղաքապետարանն այժմ մշակում է առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրեր:
«Համեմատած 2018 թվականի հետ 2020թ. առողջապահության ոլորտի բյուջեն նախատեսում ենք եռապատկել և հատկացնել ժամանակակից ու արդիական սարքավորումներ, որ մեր պոլիկլինիկաները լինեն զինված սարքավորումներով և մատուցեն բարձրորակ բուժծառայություններ»,-նկատում է Սերգեյ Հարությունյանը»,- ասված է ահողրադագրությունում: