Ունեմ տվյալներ, որ Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպությանը վերադարձվելու է 1․5 միլիարդ դրամ․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Ազգային  ժողովում այսօր՝ սեպտեմբերի 23-ին, շարունակվում է արտահերթ նիստը, որի օրակարգում միայն Հարկային օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է։

Նշենք, որ ՀՕ-ում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է  ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսվարողներին։

«Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը պատգամավորներին կոչ արեց  նախ հասկանալ, թե որ տնտեսվարողներին են փոխանցվելու այդ գումարները, հետո նոր քվեարկել։

Ըստ Թանդիլյանի՝ իր  տեղեկություններով, այդ գումարները վերադարձվելու են խոշոր տնտեսվարողների, որոնց թվում է նաև Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկը, որն այս պահին լուծարման գործընթացում չէ։

«Ես ունեմ տվյալներ, որ այդ գումարներից զգալի գումար՝ 1,5 միլիարդ դրամ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին։ Մենք ունենք հետախուզման մեջ գտնվող ընտանիքի անդամներ, որոնց վերադարձվում է այդքան գումար, և իմ տվյալներով, սա միակ դեպքը չէ»,- ասաց  Թանդիլյանը՝ կոչ անելով  պատգամավորներին քվեարկությունից առաջ տրամադրել այն տնտեսվարողների ցանկը, որոնց հետ են վերադարձվելու գումարները։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քվեարկությունից առաջ խնդրեց 20 րոպե ընդմիջում

Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց սեպտեմբերի 20-ին՝ 92 կողմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ 

Մանրամասները՝ տեսանյութում: