Պետնախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած բարերարների

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ-ից ժամանած «Հայաստան» համահայկական հիմնադրամի բարերարների՝ կառույցի ԱՄՆ գործադիր տնօրեն Գրեգ Բոյրազյանի գլխավորությամբ: Համահայկական կառույցի կողմից ընթացիկ ու իրականացված աշխատանքների խորապատկերում քննարկվել են կառավարության ու «Հայաստան» հիմնադրամի համագործակցությանն ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է հիմնադրամի նվիրատուների՝ ի դեմս ԱՄՆ-ում ապրող բարերարների ակտիվ մասնակցությունը հայկական երկրորդ պետության զարգացման ծրագրերին, հատկապես, տնտեսական, սոցիալական ու ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ:

Իր խոսքում Գ.Մարտիրոսյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր Ձեր այստեղ գտնվելը հարստացնում ու հիմնավորում է տարիների ձեր նվիրումը՝ ուղղված Արցախում բազմաթիվ խնդիրների լուծմանը: Բավարար է նշել միայն համահայկական կառույցի միջոցով ջրամատակարարման, ճանապարհների, բնակարանային, դպրոցական ու նախակրթական հաստատությունների շինարարության տարիների հետ աճող ծավալները: Հաճելի է և կարևոր, որ գտնվելով հայկական երկրորդ պետությունում՝ անձամբ գնահատում եք տարիների ձեռքբերումները: Արցախում ապրող հողագործից ու սահմանը պահող զինվորից Ձեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն այդ հեռավորությունն ընդամենը տարածություն է, Դուք շարունակում ենք մնալ յուրաքանչյուրի կողքին»:

Հանդիպման ընթացքում պետական նախարարը հանգամանալից անդրադարձել է 5 տասնյակ բարերարներից կազմված պատվիրակության կողմից բարձրացած հարցերին, որոնք վերաբերում էին տնտեսության զարգացմանը, ներդրումային քաղաքականությանը, սոցիալական ծրագրերին, վերաբնակեցման քաղաքականությանն ու երկրի կենսագործունեությանն առնչվող տարբեր հարցերի: