Հետաքրքիր բացահայտումներ են սպասվում․ ՊՎԾ-ն «Հայավտոկայանում» ուսումնասիրություններ է իրականացնում

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

ՊՎԾ-ն «Հայավտոկայանում» ուսումնասիրություններ է իրականացնում,-մեզ հետ զրույցում հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ կառույցում ուսումնասիրություններ է իրականացնում ՊՎԾ տնտեսական վարչությունը, քանի որ տնտեսական չարաշահումների մասին տեղեկություններ կան: Ի դեպ, մեր տեղեկություններով, խոսքը ոչ միայն նախկինում այլ նաեւ հեղափոխությունից հետո «Հայավտոկայարան»-ում թույլ տրված չարաշահումների մասին է:

ՊՎԾ խոսնակը մեր այս տեղեկությունների վերաբերյալ նշեց, որ կառույցը մանրամանսերը կներկայացնի վերջնական ուսումնասիրություններից հետո:

«Հայավտոկայարանում» Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է սկսել «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերությունում (ՓԲԸ):

Տեղեկությունը Factor.am-ի հետ իրականացվող գործընթացների վերաբերյալ ընկերության տնօրեն Աշոտ Մնացականյանը Factor.am-ին փոխանցեց, որ ՊՎԾ-ն ուսումնասիրում է պայմանագրերում առկա թերությունները:

«Ուղեւորափոխադրում իրականացնող ընկերությունների հետ կնքված պայմանագրերն են  մշտադիտարկվում: Կասկածներ կան, որ պայմանագրերը կնքվել են ծառայությունների ինքնարժեքից շատ քիչ գներով»,- նշեց տնօրենը:

Աշոտ Մնացականյանը պարզաբանեց, որ խոսքը վերջին երեք տարում կնքված պայմանագրերի մասին է: Մեր դիտարկամնն՝ այսինքն ՊՎԾ-ն ուսումնասիրում է նաեւ հեղափոխությունից հետո կնքված պայմանագրերը, Աշոտ Մնացականյանն արձագանքեց. «Հա, կարող է այդպիսի բան էլ լինի: Հեղափոխությունից հետո՝ մինչեւ իմ նշանակավելը, հեղափոխական թիմից չի եղել տնօրենը»:

Նա բացառեց, որ ՊՎԾ-ն կհայտնաբերի խախտում, որը կատարվել է իր նշանակումից հետո:

Պետական վերահսկողական ծառայությունը մի շարք կառույցներում ուսումնասիրություններ է իրականացնում: Ընթացի մեջ են նաեւ ոստիկանությունում կատարվող ուսումնասիրությունները:

ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քարամյանը Factot TV-ին տված հարցազրույցում նշել էր, որ ուսումնասիրվում են ոստիկանության Գյումրու Կումայրի բաժնի շենքի շինարարության աշխատանքերի ժամանակ թույլ տրված չարաշահումների դեպքերը: Սեդա Աղբալյանից հետաքրքրվեցինք, թե այս ուսումնասիրություններ ինչ փուլում են: «Երկու առանձին խումբ են կատարում ուսումնասիրությունը, մեկը կավարտի հոկտոմբերի սկզբին, երկրորդ խումբը կավարտի նոյեմբերի վերջին։ Կան խնդիրներ, բայց այս պահին չենք կարող հրապարակել։ Ուսումնասիրությունն ավարտելուց հետո կհրապարակենք»,- ասաց նա:

ՊՎԾ մեր աղբյուրները փոխանցում են, որ երկու ուսումնասիրությունների արդյունքում էլ հետաքրքիր բացահայտումներ են լինելու:

Նարեկ Կիրակոսյան