Հանրապետության նախագահի տիկինը հանդիպել է ՀԲԸՄ պատվիրակության հետ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին ՀԲԸՄ խորհրդի անդամ և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի տնօրեն Տաթևիկ Մանուկյանը, ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության հարցերով խորհրդատու Հասմիկ Հայրապետյանը:

«Հանդիպման մասնակիցները տիկին Նունե Սարգսյանին են ներկայացրել ՀԲԸՄ կողմից իրականացրած և իրականացվող ծրագրերն ու նախագծերը, որոնք ընդգրկում են կրթության, մշակույթի, արվեստի, գյուղատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներ:

Կարևորելով Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունը՝ տիկին Նունե Սարգսյանը փաստել է, որ թեպետ ՀԲԸՄ-ն ստեղծվել է նախորդ դարասկզբին, սակայն իր գործունեությամբ շարունակում է երիտասարդ կառույց մնալ: «Դուք ժամանակին զուգահեռ եք քայլում, արթուն եք պահում միտքն ու մշտապես ձգտում լինել օգտակար»,- նշել է Նունե Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀԲԸՄ կողմից կանանց դերի մեծացմանն ու հատկապես կանանց շրջանում ձեռներեցության խթանմանն ուղղված ծրագրերին ու նախագծերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումների ընթացքում քննարկել հնարավոր համատեղ նախագծերի իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում: