«Որևէ դեպքում կոմպրոմիսների չեմ գնա». Ոստիկանապետի պաշտոնակատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Կիրականացվեն անհրաժեշտ աշխատանքներ, որպեսզի թե՛ նախկին, թե՛ ներկա հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառվեն և բացահայտվեն։ Այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողության ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։

«Այդ հանցավոր երևույթի դեմ պետք է պայքարել, որովհետև եթե արմատախիլ արվի համակարգված կոռուպցիան կամ չարվի վարչական ներքևների կոռուպցիան, դա չի ընկալվի որպես ամբողջական մոտեցում։ Պետք է ընդհանուր, կոմպլեքս լուծումներ տրվեն՝ թե՛ օրենսդրական, թե՛ աշխատանքային, ինչը, հույս ունեմ, կկատարվի»,- նշեց ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Հարցին՝ ինչո՞ւ, ի վերջո, Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից, Արման Սարգսյանն այսպես պատասխանեց. «Կփորձեմ հանրության ընկալման մեջ Ոստիկանության դերի, նշանակության վերաբերյալ մոտեցումները որոշակի առումով լավացնել: Բնականաբար՝ դա ձգտում է, բոլորն են ձգտել: Փորձելու եմ հասնել ավելի լավ, ավելի բաղձալի արդյունքների»:

Նա ընդգծեց, որ որևէ դեպքում կոմպրոմիսների չի գնալու: «Դա իմ պարագայում կխնդրեմ բացառեք»,- հայտարարեց Արման Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան