«Նախ թող ԱԺ-ն «Իմ քայլ»-ի որոշումն ընդունի, հետո կսկսենք ՍԴ-ի հետ կապված գործընթացը». Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Ես իմ ելույթում շատ հանգամանալից անդրադարձել եմ, թե ինչից ելնելով եմ ես անհրաժեշտ համարում, որ Ազգային ժողովն իր դիրքորոշումը հայտնի ՍԴ-ում և նրա շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ: Նախագահական նստավայրում պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի հետ կապված գործընթացի մասին հարցին՝ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Ես, որպես ԱԺ նախագահ, անհրաժեշտ եմ համարել խոսել այդ մասին և, ըստ ամենայնի, «Իմ քայլը» խմբակցությունը՝ որպես քաղաքական մեծամասնություն, անհրաժեշտ է համարել ներկայացնել այդ որոշման նախագիծը»,- ասաց Միրզոյանը:

Հարցին՝ եթե չբավարարեն ԱԺ-ի դիմումը և Հրայր Թովմասյանը շարունակի պաշտոնավարել, որո՞նք են լինելու հետագա քայլերը, խորհրդարանի նախագահը պատասխանեց. «Եկեք սպասենք, տեսնենք՝ ԱԺ-ն նախ այս որոշումն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ, գնո՞ւմ է ՍԴ և ինչպիսի վերաբերմունքի է արժանանում, հետո կխոսենք այդ մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում: