Արայիկ Հարությունյանը մերժել է ՀՅԴ-ի՝ Արցախի ընտրություններում համաձայնեցված թեկնածու ունենալու առաջարկը

Լուրեր

27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
Բոլորը

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեն  Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությանն առաջարկել  է հանրապետությունում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ազգային միասնական օրակարգ ձևավորել:

««Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը այդ առթիվ հայտնել է կուսակցության ունեցած դիրքորոշումը՝ նշելով, որ համաձայնեցված թեկնածուի շուրջ գաղափարն անընդունելի է իրենց համար: «Դաշնակցության հետ մեր քաղաքական հարաբերությունները բարձր եմ գնահատում, եւ առաջիկա ընտրական պրոցեսներում ու հետընտրական շրջանում անհրաժեշտ համագործակցության հնարավորություններ եմ տեսնում, բայց մեզ համար անընդունելի են համաձայնեցված թեկնածուի շուրջ բանակցությունները»,- նշել է Ա. Հարությունյանը:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը կարեւորել է ներկայացված օրակարգում ներառված համընդհանուր հարցերի շուրջ «Ազատ հայրենիք» կուսակցության ունեցած դրական մոտեցումները՝ ընդգծելով, որ նման կոնսուլտացիաները քաղաքական տեսակետների ճշգրտման համար արդյունավետ ձեւաչափ է համարում:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար: Հանդիպման ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկել են նաեւ հանրապետությունում առկա ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցեր: