Գևորգ Պետրոսյանը՝ Արթուր Վանեցյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
Բոլորը

Ինձ չեմ կարող թույլ տալ բացասական կարծիք հայտնել Արթուր Վանեցյանի գործունեության մասին: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

ԱԱԾ նախկին տնօրենի հրաժարականի տեքստի համար նա ափսոսում է։ «Ինքը թողել է սրտացավ մարդու տպավորություն: Հիմա այն չէ, որ ինքն այլևս պաշտոնյա չէ, սկսենք քարկոծել ոմանց նման, որ Վանեցյանին տեսնելուց կարող է պատերի տակով են ման եկել, հիմա Վանեցյանը պաշտոնյա չէ, արդեն դառել են հերոս, դա մեր ոճը չի»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

ԲՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև լուրին, թե Արթուր Վանեցյանն անդամակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

«Խոսակցություններ կարող են լինել, մեր կուսակցությունը կարագի հերթի մարդկանց չի միավորում, որ ով ուզի, այդ պահին մտնի ԲՀԿ։ Ցանկացած քաղաքացի, որն ուզում է մտնել մեր կուսակցություն, պետք է ընդունի մեր կուսակցության գաղափարախոսությունը։ Իհարկե, ցանկալի է, մի մարդ, որը հայրենանվեր է, բայց այսօր կանգնել ասել, որ այո՛, մենք ուզում ենք, որ Վանեցյանը գա, դա իմ ասելիքը չէ։ Եթե նման նախաձեռնություն կլինի, մենք ունենք կուսակցության ղեկավար, և ես նրանից առաջ կարծիք արտահայտելու ցանկություն չունեմ»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան