Չենք ուզում հավատալ, որ Ամուլսարի հարցով հակաժողովրդավարական որոշում կկայացվի. Ջերմուկի բնակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Բոլորը

Բնապահպանական մոբիլիզացիայի օրը հասավ նաև Ջերմուկ, որտեղ դասադուլ և գործադուլ էին հայտարարել։ Դպրոցներից աշակերտները երթով շարժվեցին քաղաքի հրապարակներից մեկը, նրանց էին միացել նաև հյուրանոցների, առողջարանների աշխատակիցներ։

Ամեն ինչ չէ, որ հարթ ընթացավ։ Ջերմուկի դպրոցներից մեկում խոչընդոտում էին աշակերտների ելքը: Վերջինների պատմելով՝ իրենց զգուշացրել էին ձեռնպահ մնալ դասադուլից։ Տնօրեն Արմինե Արսենյանն անձամբ էր շենքի մուտքի մոտ հսկում իրադրությունը: Տնօրենին հարցրեցինք ճնշումների մասին, բայց պատասխանը կոշտ էր. նա դուռը փակեց ու «հրահանգեց» հեռանալ։

Դասադուլը խափանել, սակայն, չստացվեց։ Աշակերտները Ջերմուկի Ձախափնյա թաղամասից երթ իրականացրին:

Ջերմուկցիները մեկ անգամ ևս վերահաստատեցին նախկինում բազմիցս հնչեցրած տեսակետը. եթե փորձ արվի մուտք գործել Ամուլսարի տարածք, անգամ ընտանիքներով կգնան, կկանգնեն, բայց թույլ չեն տա։ Դասադուլն ու գործադուլը դադարեցվեցին:

«Դադարեցրինք այսօր ակցիաները, բայց կարծում եմ՝ Կառավարության կողմից էլ պետք է լինի մեսիջ, որովհետև այս մարդիկ հոգնել են։ Եթե պարզվի, որ այս ձմեռ էլ մարդիկ պիտի այստեղ մնան, հաստատ հանրային տրամադրվածությունը կփոխվի։ Լիդիանի մուտքն Ամուլսարի տարածք պետք է բացառվի: Այս անորոշ վիճակին պետք է վերջ տալ», – ասաց Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։

Նա նշեց, որ վստահում են Նիկոլ Փաշինյանին և չեն ուզում հավատալ, որ Ամուլսարի հարցով հակաժողովրդավարական որոշում կկայացվի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան