Վրաերթի գործը կքննի ՀՔԾ-ն

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` 24.08.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Ըստ քրեական գործի նյութերի` 10.07.2017թ.-ին Վարդենիս քաղաքի բնակչուհի Ժ. Ժ.-ն վրաերթի է ենթարկվել ինքնությունը չպարզված անձի կողմից, ով, թողնելով պատահարի վայրը, դիմել է փախուստի: Վրաերթի հետևանքով Ժ. Ժ.-ն ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Ժ. Ժ.-ին վրաերթի ենթարկելու դեպքի մասին նախ տեղեկացել են ոստիկանության Վարդենիսի բաժնում, որտեղ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները Ժ. Ժ.-ի ընտանիքի անդամների հետ այցելել են դեպքի վայր և ուսումնասիրել տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:

Սակայն հետագայում վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ չկատարելու և իրենց կողմից սպասարկվող տարածքում հանցագործությունների բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու նպատակով ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցները նյութեր են նախապատրաստել այն մասին, որ Ժ. Ժ.-ն մարմնական վնասվածքները ստացել է աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:

Այսպիսով, նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում ի հայտ են եկել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված հանցագործության` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: