Ինչպես է «Իմ քայլը» պահանջում ՍԴ դատավորի հրաժարականը, եթե նրանք անդամներ են. այս թնջուկը բաց է

Լուրեր

17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Անի Սամսոնյանն իշխանություններին է մեղադրում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի համար։ «Երբ մեզ մոտենում էին, հարցնում էին, թե ինչ կարծիք ունեք սահմանադրական ճգնաժամի մասին, մենք ասում էինք, որ ճգնաժամ չկա: Մեզ համար ճգնաժամ չկա, այդ ճգնաժամը ստեղծում են նրանք, որոնք ուզում են տեսնել ճգնաժամ։ Եվ գնալով այդ ճգնաժամը խորացնում են»,- ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Ըստ պատգամավորի՝ իշխանություններն իրենց գցել են անհարմար դրության մեջ՝ այն իմաստով, որ երեք ամիս առաջ ասում էին, թե Սահմանադրական դատարանում կա 7 անդամ և երկու դատավոր, իսկ հիմա պարզվում է, որ բոլորը դատավորներ են։

«Եվ հիմա ստացվում է մի բան, որ իրենք, «Իմ քայլը» խմբակցությունը ձեռնարկում է մի քայլ, որը հակասում է իր նախորդ ասածներին, այսինքն՝ հիմա դատավորներ են, այն ժամանակ անդամներ էին։ Սա պետք է հասկանալ, այսպես նրանք նաև հանրությանն են մոլորեցնում»,- զգուշացնում է ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթաց՝ հենվելով ԱԺ Կանոնակարգի 109-րդ հոդվածի վրա, որը սահմանում է «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը»: Սա սահմանում է ոչ թե ՍԴ «անդամի», այլ դատավորի համար։

Ըստ Անի Սամսոնյանի՝ ամբողջ խնդիրն ընդամենը սեփական Սահմանադրական դատարան ունենալու մեջ է. «Եթե նախկինում Հրայր Թովմասյանը Հանրապետականի ՍԴ նախագահն էր, հիմա մենք ուզում ենք բերել մեկին, ով կդառնա Նիկոլ Փաշինյանի ՍԴ նախագահը։ Այսինքն՝ մենք քանդում ենք ինստիտուտը, բայց ուզում ենք այնտեղ դնել մեր ուզած մարդուն, սարքենք մեր գրպանի ՍԴ-ն»։

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը զգույշ է արտահայտվում: Նա Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթացի օրինականության մասին ոչինչ չի կարող ասել, նախ պետք է տեսնի հիմքերը։

«Մի հատ պետք է քննարկել, տեսնել՝ ի՞նչ է դա, նոր շարժվել առաջ»,- ասում է  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը:

Սակայն պատգամավորն իշխանություններին զգուշացնում է, որ ամեն ինչ անեն օրենքով, այլապես ապագայում խնդիր են ունենալու։ Պարոն Մելքումյանը չի բացառում, որ Հրայր Թովմասյանն իր պաշտոնավարման ընթացքում սխալներ է թույլ տվել, հարցն այն է, թե պետությունն ինչ է կորցրել այդ սխալներից. «Սխալներ թույլ են տալիս, չէ՞: Ի վերջո, ասենք, հարցազրույցների ժամանակ այնպիսի բաներ են ասում, որ ոգևորվում են, բան, բայց եթե, ընդունենք, այդ քաղաքական գործիչը 100 ճիշտ բան է ասել, մեկը կամ երկուսը սխալվել են, հիմա այդ 98 դրականի դեպքում մենք ո՞նց ենք գնահատում։ Այսինքն՝ չափ կա, եթե այդ 1-2-ն այնքան խորացված հակահանրային տրամադրություններ են առաջացրել, բնականաբար՝ խնդիր է առաջանում»։

Իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ավելի կտրուկ է իր ակնարկների մեջ՝ իշխանությունն ուշացել է Սահմանադրական դատարանի խնդիրը լուծելիս։

«Խնդրի լուծումը ես տեսնում եմ Սահմանադրության փոփոխման մեջ, որը գտնվում է ԱԺ լիազորության ներքո»,- առաջարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

Նա ասում է, որ գործող Սահմանադրության մեջ ընդամենը վրիպակ կա, և պետք է այդ վրիպակն ուղղել առանց հանրաքվե անցկացնելու ու անցնել առաջ. «Կա՛մ անցումային դրույթ մտցնել, որ նախկին անդամները կարող են աշխատել որպես դատավոր, կա՛մ անցումային դրույթում՝ 213-րդ հոդվածում կատարել փոփոխություն և իրենց նոր դատավորներ նշանակել կամ վերանշանակել։ Սա արդեն քաղաքական որոշման խնդիր կլիներ»։

Պարոն Բաղդասարյանն ակնարկում է, որ գործող Սահմանադրությամբ հնարավոր չի լինի լուծել Սահմանադրական դատարանի անդամի ու դատավորի տարբերությունը, որովհետև այդ երկու բառերի համար պետք է լիներ որևէ ձևակերպում, որը կա՛մ պիտի անդամին դուրս թողներ դատարանից, կա՛մ անդամին դարձներ դատավոր:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան