Իշխանությունը նման պաշտոնական դիրքորոշում չունի. Աղաջանյանը՝ Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի կապի մասին

Լուրեր

27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Գործող իշխանությունն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի միջև որևէ կապ չի տեսնում։ ՔՊ կուսակցության վարչության նիստից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը պատասխանելով Factor.am-ի հարցին՝ արդյոք իշխանությունները նշյալ անձանց միջև որևէ կապ տեսնում են, ասաց․ «Այսօրվա իշխանությունը նման պաշտոնական դիրքորոշում չունի»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ Factor.am-ին տված հարցազրույցում ասել էր՝ «Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ»:

Վանեցյանի հրաժարականի աղմկահարույց տեքստից հետո վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Factor.am-ի հետ զրույցում կոշտ դիրքորոշում էր հայտնել. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»։

Վլադիմիր Կարապետյանի այս հայտարարությանը հաջորդեց Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ նման պնդումը միամտություն է, և որ այդ տեքստը գրվել է իր կողմից․ «Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, որ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև։ Կլինի քննություն, վարչապետը երեկ հայտարարեց, որ ընթանում է քննություն, և քննությունը պատասխան կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պե՞տք է կանգնի օրենքի առջև, թե՝ ոչ»,- ասել էր նա:

Ի դեպ, Արթուր Վանեցյանի` քննարկումների առիթ դարձած հայտարարությունը հեռացվել է ԱԱԾ պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

 

Նարեկ Կիրակոսյան