Պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմի ներգրավմամբ իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Սեպտեմբերի 17-ին պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի հրամկազմի ներգրավմամբ իրականացվել են ղեկավարման կետերի մարզումներ, որոնց ընթացքում խաղարկվել են հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող դրվագներ, ստուգվել են զորքերի մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունը, իրավիճակի գնահատման, որոշումների ընդունման, ներմուծականների փոխանցման և ղեկավար կազմի պարտականություններից ու լիազորությունների բնույթից բխող այլ համալիր գործողություններ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Շրջելով ծավալված կետերում՝ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հետևել է իրականացվող մարզումների ընթացքին, ոլորտի պատասխանատուներից ճշտել ստեղծված իրավիճակում կատարված քայլերն ու կոնկրետ անելիքները: Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատված բացթողումների, զորքերի անընդհատ ղեկավարման և առկա միջոցներն ու հնարավորություններն առավել արդյունավետորեն օգտագործելու նպատակով, մասնակից հրամկազմին տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

Մարզումների ողջ ընթացքում հրամանատարական կազմի կողմից իրականացված գործողություններն ու տարբեր զորատեսակների միջև փոխգործակցության բարձր մակարդակը հերթական անգամ ցույց են տվել, որ պաշտպանության բանակը ունակ է կատարել իրեն առաջադրված խնդիրը և իրական մարտական գործողությունների վերսկսման դեպքում ապահովել երկրի անվտանգությունը: